19:00 Ինչպես ստեղծվեց Լեյբնիցի մեխանիկական հաշվիչ մեքենան | |
|
Գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցը 1673 թ-ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան: Դրա ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել այնպիսի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները ։ «Վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, ստրուկների պես, ժամանակ ծախսել հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` այդպիսի սարքավորման առկայության պարագայում»,-ասել էր Լեյբնիցը։ Նա հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց հետ փոխկապակցված անիվների օգնությամբ, ինչպես մեկ այլ գիտնական – գյուտարարի` ֆրանսիացի Բլեզ Պասկալի սարքով` «Պասկալինայով»: Մեքենայի կառուցվածքում առկա շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (մեքենայի հետագա տարբերակներում` գլանները), թույլ էին տալիս արագացնել գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակը իրականացվում էր ավտոմատ կերպով: Մեքենան ցուցադրվել է Լեյբնիցի կողմից Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում և Լոնդոնյան թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ էլ Պետրոս Առաջինի մոտ է հայտնվել, ով նվիրել է այն չինական կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս եվրոպական տեխնիկական նվաճումներով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |