20:30 Բարձրացրեք իմունիտետը | |
|
Doctors.am-ն առաջարկում է օգտագործել այն մթերքները, որոնք կարող են բարձրացնել իմունիտետը այս շրջանում․ Բանանը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմում կալիումի պակաս կա: Մեկ բանանը կարող է պարունակել 400 մգ կալիում, որն իր հերթին ամրացնում է սրտի մկանները, կարգավորում է սրտի աշխատանքը և պայքարում՝ արյան բարձր ճնշման դեմ: Սմբուկը հարուստ է մի շարք օգտակար նյութերով: Օրինակ՝ դրա բաղադրության մեջ է մտնում անտոցիանինը, որը հզոր պրոֆիլակտիկ եւ պաշտպանիչ միջոց է հանդիսանում օրգանիզմի համար: Սպանախը եւ կանաչեղենի այլ տեսակները մագնեզիումի հրաշալի աղբյուր են: Ոսպը հարուստ է սպիտակուցով, նաեւ քիչ քանակությամբ ճարպ է պարունակում, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին: Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար: Կոճապղպեղը կարող է ժամանակի ընթացքում նվազեցնել մկանային ցավը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք մարզասրահում պարապելուց հետո կոճապղպեղ են օգտագործել, հաջորդ օրն ավելի քիչ մկանային ցավ են ունեցել: Կանաչ լոբին հարուստ է մի շարք վիտամիններով Շնորհիվ դրա մեջ պարունակվող բջջանյութի, ֆոլաթթվի, մագնիումի եւ կալիումի, կանաչ լոբին հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց՝ ընդդեմ ինֆարկտի: Գազարը հարուստ է բետակարոտինով և այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից եւ ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Թուրինջը 90%-ով ջրից է բաղկացած: Այն հարուստ է վիտամին C-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն պետք է հիշել, որ որոշ դեղամիջոցներ ընդունելիս թուրինջ ուտելը հակացուցված է: Բրոկոլին մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում Կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն երկու անգամ գերազանցում է ծաղկակաղամբին Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |