21:30 Ինչպես հաղթահարել խուճապային տրամադրությունները | |
|
Internest.am-ը ներկայացնում է խուճապային իրավիճակները հաղթահարելու և ինքնակառավարումը վերականգնելու մի քանի պարզ քայլեր։ Խուճապ Երբեմն կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք ստիպում են մեզ հայտնվել խուճապային դրության մեջ։ Այդ ժամանակ բանականությունը սկսում է նահանջել, մարմինը չի ենթարկվում, և նույնիսկ մտքերը սկսում են հոսել։ Խուճապային իրավիճակներում մարդը կորցնում է ինքնակառավարումը, տագնապը ոչնչացնում է գիտակցությունը՝ արգելափակելով առողջ մտածելու կարողությունը։ Կենտրոնացում զգացողությունների վրա Այս մեթոդն օգնում է շեղել ուշադրությունը սեփական զգացողություններից՝ գտնվելով «այստեղ» և «հիմա»։ Դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական գործողությունների ու զգացմունքների վրա։ Երբ զգում եք տագնապային իրավիճակների մոտալուտ վտանգը, ապա հանեք գրպանից լավ հիշողություններ արթնացնող Ձեր ամենասիրելի իրը։ Գիտակցությունը պետք է ամբողջությամբ խորասուզվի ներկայի մեջ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անհանգստություններից։ Ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի վրա Եթե դժվարությամբ եք կենտրոնանում ինքներդ Ձեր ու Ձեր գործողությունների վրա, ապա ուշադրությունը կարող եք շեղել դեպի շրջապատող աշխարհը՝ փորձելով զերծ մնալ տագնապալի մտքերից։ Տագնապների նվազեցում շնչառության միջոցով Ներքին լարվածությունը կարելի է վերացնել մկանային հյուսվածքները ժամանակին թուլացնելու դեպքում։ Խորը շնչեք ու արտաշնչեք, այնուհետև փորձեք շնչել որովայնով։ Դա օգնում է վերացնել բոլոր բացասական զգացմունքներն ու տագնապները։ Եթե նման իրավիճակներին Ձեր կողքին կա մտերիմ անձնավորություն, ապա խնդրեք նրան գրկել Ձեզ։ Եթե խուճապը պատել է նաև երեխային, ապա փորձեք շփել ձեռքերը՝ վերականգնելով մարմնի ջերմությունն ու վերացնելով տագնապները։ Իհարկե, այս քայլերն օգնում են ոչ թե ամբողջությամբ ազատվելու խնդիրներից, այլ հեռացնելու բացասական էներգիան և բացի այդ, ուժ են հաղորդում, որպեսզի շարունակեք ապրել ու գործել։ Աղբյուրը՝ Internest.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |