21:30 Ինչպես են ոչնչացվում վիրահատված օրգանները | |
|
Պաթանատոմիան նշանակում է դիահերձում՝ մահացածի հյուսվածքների զննում: Դիահերձման եզրակացությունը կարևոր է այն տեսակետից, որ ամենայն մանրամասնությամբ ճշգրտվում են մահացածի մահվան պատճառները, իսկ վիճակագրական առումով կարելի է պարզել, թե հատկապես ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահացությունները: Թե ինչպե՞ս է ընտրվում դատաժշկի բարդ մասնագիտությանը, ի՞նչ են արվում վիրահատված օրգանները, ինչ եղանակով են դրանք ոչնչացվում,ScanNews-ի այս և այլ գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ից հայտնում են. - Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված դատաժշկի բարդ մասնագիտությանը տրված նախապատվությունը: Դետեկտիվ գրքերի ընթերցանությունն ու համապատասխան ֆիլմերի դիտումները կողմնորոշման առումով որոշակի ազդեցություն ունենում են մասնագիտության ընտրության վրա։ Մասնագիտության ընտրության հարցում գրքերի ընթերցանությունը և ֆիլմերի դիտումը կողմորոշվելու մեջ դեր չեն խաղացել: Հիմնական դերը խաղում է հենց մասնագիտության բարդությունը, դժվարությունները, բժշկական մյուս մասնագիտությունների հետ սերտ շփվելը, քրեագիտության մեջ հետաքրքրասիրություն ունենալը, նաև տրամաբանությանը նախապատվություն տալը: - Օրվա ընթացքում մոտավորապես քանի վիրահատություն եք իրականացնում։ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում արտառոց դեպքերի հանդիպո՞ւմ եք: Հետքրքիր կլինի լսել այդ դեպքերից մի քանիսի մասին: Մեկ օրվա հերթապահության ընթացքում կարող է կատարվել մինչև 4-5 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ամեն դեպքն էլ յուրահատուկ է, հետաքրքիր և ամեն դեպքից էլ կարելի է մեկ ավել բան սովորել: - Թե՛ ինձ, թե՛ մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչ են արվում վիրահատված օրգանները, ինչ եղանակով են դրանք ոչնչացվում: Դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո վերցվում են համապատասխան լաբորատոր ուսումնասիրությունների համար փորձանմուշներ, իսկ ներքին օրգանները դիակի հետ միասին վերադարձվում է հուղարկավորության համար: ՀՀ-ում դիակների ներքին օրգանների փոխպատվաստման մասին օրենք չկա, հետևաբար դիակների ներքին օրգանները հուղարկավորվում են դիակի հետ: - Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ դիահերձման ժամանակ հայտնաբերված ապացույցները բեկումնային նշանակություն ունենան դատական պրոցեսի հետագա ընթացքի վրա: Այո, դիակների դարաբժշկական փորձաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ բռնի մահվան դեպքեր` որոնք ունեցել են մեծ նշանակություն իրականացվող արդարադատության համար: Պատրաստեց Թամարա Աբրահամյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |