23:30 Ինչպես են Լուսնի վրա տեղաշարժվում ջրի մոլեկուլները | |
|
Մոլորակագետներն առաջին անգամ հետևել են՝ ինչպես են ջրի մոլեկուլները Լուսնի մի հատվածից տեղաշարժվում դեպի մյուսը: Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք Լուսնի տեսանելի հատվածում տեղի ունեցող ուշագրավ գործընթացին հետևել են ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի LRO արբանյակի միոջոցով: Ամերիկացի մասնագետները ականատեսն են դարձել՝ ինչպես են Լուսնի մերձմակերեսային գրունտի մեջ գտնվող ջրի մոլեկուլները «պոկվում» մակերևույթից: Դա տեղի է ունեցել լուսնային ցերեկվա ամենատաք հատվածում: Մոլեկուլների մի մասը տեղափոխվել է արբանյակի ավելի մութ հատվածներ, իսկ մյուսը՝ տիեզերք: Համարվում է, որ Լուսնի վրա ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք խոչընդոտում են ջրի մեծ պաշարների կուտակմանն ու պահպանմանը: Մթնոլորտի բացակայությունն ու թույլ ձգողականությունն անհնար են դարձնում Н2О մոլեկուլների գոյությունը հեղուկի կամ գոլորշու տեսքով: Այնուամենայնիվ, Լուսնի վրա ջուր գոյություն ունի. 2009թ. հնդկական արբանյակը Լուսնի հարավային կիսագնդում ջուր է հայտնաբերել, իսկ 2012թ. LRO արբանյակը հյուսիային բևեռի խառնարաններում եղյամ, ինչպես նաև սառույցի քողարկված գոյացություններ է ֆիքսել: Այս բացահայտումները գիտնականներին ստիպել են խորհել այն հարցի շուրջ` որտեղից են Լուսնի վրա ջրի մոլեկուլներ հայտնվել: Չի բացառվում, որ այն երկնաքարային կամ ասուպային ծագում ունի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |