22:00
Ինչպես են գլխով հեշտությամբ բեռներ տեղափոխում

Շատերին է հետաքրքրել, թե ինչպես են Աֆրիկայի և Արևելքի երկրների տեղաբնակները հեշտությամբ բեռներ տեղափոխում իրենց գլխով: Օրինակ քենիական լուռ ցեղի կանայք կարող են գլխին տեղափոխել այնպիսի բեռներ, որոնք իրենց քաշի 70%-ն է: Ֆիզիոլոգիական փորձերը ցույց են տվել, որ գլխին բեռ տեղափոխելն ամենահարմարն է օրգանիզմի համար:

Ֆիզիկայի օրենքների համաձայն, երբ բեռը տեղափոխում եք հորիզոնական մակերևույթով և հաստատուն արագությամբ, ապա օրգանիզմը գրեթե ոչ մի աշխատանք չի կատարում, բացի տատանման ուժը հաղթահարելու աշխատանքից: Այնպես, որ հիմնական էներգիան ծախսվում է ամեն մի քայլափոխին մարմինը և բեռը «վեր բարձրանալու» համար:

Գլուխն այս դեպքում ուղղահայց ամպլիդուտով ամենաքիչն է տատանվում: Տատանումը մեղմացնում են ողնաշարը և մի շարք մկաններ: Գլխին բեռներ տեղափոխելու համար երկարատև պարապմունքներ են պետք, այնպես որ, եթե սովոր չեք նման ձևով բեռներ տեղափոխելուն, ավելի լավ է չփորձեք:

Категория: Art News | Просмотров: 701 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0