12:00 Ինչպե՞ս պահպանել երեխայի հոգեկան անդորրը պատերազմական իրավիճակում | |
|
1. ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ: Պարզ լեզվով բացատրեք նրանց, թե ինչ է կատարվում շուրջը, սակայն պատմելիս երեխաների ուշադրությունը կենտրոնացրեք այն հանգամանքի վրա, որ մեծերն ամեն ինչ անում են իրենց անվտանգությունն ապահովելու և որքան հնարավոր է շուտ նորմալ կյանքին վերադառնալու համար: 2. ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ԽՈՍՔԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀՈՒՅԶԵՐՆ ՈՒ ՄՏՔԵՐԸ: Կարևոր է, որ երեխաները զգան, որ իրենց հույզերն ու զգացմունքները հասկանալի և շատ բնական են տվյալ իրավիճակում: Բացատրեք երեխային, որ բարկանալը, վախենալը, անհանգստանալը նման իրավիճակներում միանգամայն նորմալ է: 3. ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ ՁԵԶ: Խոսեք երեխայի հետ, լսեք նրան, որպեսզի նա կարողանա հարցերի միջոցով արտահատել իրեն անհանգստացնող թեմաները: 4. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՎԵՔ ՈՐԵՎԷ ԶԲԱՂՄՈՒՆՔ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԱ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՐ ՀՈՒՅԶԵՐԸ: Դա կարող է լինել նկարչությունը, խաղը, թատերական փոքր ներկայացումները: Կարելի է նաև այդ ամենը կազմակերպել մանկական խմբերում՝ մանկապատեզներում, դպրոցներում և այլն: Խմբային նմանատիպ աշխատանքների նախապատրաստության մեջ ցանկալի է ներգրավել մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, սակայն բուն գործընթացի անցկացումը պետք է վստահել մեկին, որին երեխաները լավ ճանաչում և սիրում են /ուսուցիչներ, դաստիարակներ և այլն/: 5. ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ, ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ Է, ՕԳՆԵՔ ՆՐԱՆ ԿՈՆԿՐԵՏԱՑՆԵԼ ԻՐ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ: Այդպես ավելի հեշտ կլինի կառավարել դրանք: Հարցրեք երեխային՝ կոնկրետ ինչի՞ց է նա վախենում, ինչի՞ց է զգուշանում, ըստ նրա՝ ի՞նչ կարող է պատահել: Հիշեցրեք երեխային հաջողված իրավիճակներ իր կյանքից, երբ նա կարողացել է հաղթահարել դժվարությունները, լուծել խնդիրները կամ հաղթահարել վախը: 6. ՈՒՂՂՈՐԴԵՔ ԵՐԵԽԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Երբ երեխաները զբաղված են ինչ-որ բանով, որը հիշեցնում է նրանց նախկին խաղաղ և հանգիստ կյանքը, դա հանգստացնում և վստահություն է ներշնչում իրենց: Լավագույն տարբերակն է, երբ կա հնարավորություն ծնողների հետ միասին ինչ-որ բան անելու, օրինակ, կավով կամ պլաստիլինով ինչ-որ բաներ պատրաստելու, բլիթներ թխելու և այլն: 7. ՀԻՇԵՔ, ՈՐ ԿՅԱՆՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԱՐՄՆԱԿԱՆ ԿԱՊԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆ, ՓԱՂԱՔՇԱՆՔ, ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ: Ընտանեկան հոգեբան Վիրջինյա Սատիրը պնդում է, որ երեխայի նորմալ զարգացման համար հարկավոր է նվազագույնը ութ գրկախառնություն օրվա մեջ: Իսկ դե պատերազմական իրավիճակներում բնական է, որ այդ ամենի կարևորությունն ավելի է մեծանում երեխայի համար: Այնպես որ, նույնիսկ ամենախիստ ծնողները պետք է որոշակի զիջումների գնան և թույլ տան իրենց երեխաներին, օրինակ, քնեն իրենց սենյակում կամ անկողնում, քանի որ հենց ծնողների հետ մտերմությունն է երեխաներին հանգստություն ներշնչում և ապահովության զգացում հաղորդում: 8. ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄԸ: Քանի որ մարտական գործողությունների ժամանակ փակվում են դպրոցները, մանկապարտեզները, խմբակները, և երեխաները զրկվում են առօրեական շփումներից, կարելի է երեխաների շփման պահանջմունքը բավարարել՝ Ձեր տուն կանչելով այլ երեխաների: Շփվելով՝ երեխաները շատ արագ միմյանցից սովորում են վախը հաղթահարելու տարբեր եղանակներ: Շփումը հասակակիցների հետ հատկապես կարևոր է էքստրավերտ երեխաների համար: 9. ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՄԱՍԻՆ: Երեխային օգնելու հնարավորությունը ուղղակիորեն կախված է Ձեր հոգեկան ուժից, որը թույլ կտա հաղթահարել դժվարին իրավիճակները: Եթե Դուք տագնապի կամ խուճապի մեջ եք, երեխաները կկրկնեն Ձեր հոգեվիճակը: Մի՛ փակվեք Ձեր տագնապի մեջ: Խոսեք Ձեր վախերի մասին ուրիշների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր կարող են հասկանալ Ձեզ և կարեկցել: Սեփական հույզերն ու մտքերը կիսելու հնարավորությունը թեթևության, ապահովության և կայունության զգացումներ կհաղորդի Ձեզ: Նյութը թարգմանեց Արփինե Դանիելյանը Սկզբնաղբյուր՝ anna-zarembo.livejournal.com | |
|
| |
| Всего комментариев: 0 | |