21:30 Ինչպե՞ս իրագործել երազանքը | |
|
Եթե ունենայիք ցանկացած բան իրականացնելու հնարավորություն, ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, ինչպե՞ս այն կապրեիք, ինչպես կսկսեր ու կավարտվեր ձեր յուրաքանչյուր օրը, որտեղ, ինչ մթնոլորտում ու պայմաններում: Որոշել եք փոխե՞լ ձեր կյանքը, թողնել ամեն ինչ ու փախչե՞լ Բաբելոնից, իրագործել ձեր երազանքը: Քանի անգամ ե՞ք նման որոշում կայացրել: Միլիոն: Չէ, միլիոնը քիչ է՝ մեկ ու կես միլիոն անգամ միլիոն: Ու երբեք ոչինչ չի ստացվել ու ԵՐԲԵՔ կյանքը չի փոխվել: Գիտե՞ք ինչու, որովհետև Բաբելոնից կամ Պավիլիոնից փախչելով ոչինչ չի փոխվի, քանի դեռ ձեր ուղեղում-մտքում, հոգում-սրտում ոչինչ չի փոխվել: Քանի դեռ դուք փնտրում եք ինչպես հաջողության հասնել, ինչպես իրագործել ձեր երազանքը – հաջողությունն ու երազանքը ձեր կողքով անցնում ու թաթիկով են անում: Քանի դեռ դուք որոշում եք փոխել ձեր կյանքը, կյանքը փոխվում է առանց ձեր մասնակցության: Ու խնդիրը այստեղ հենց մեր մեջ է: Կյանքը փոխելու պրոցեսը բոլորը պատկերացնում են՝ ամեն մեկը իր աշխարհայացքի լայնության շրջանակում, ամեն մեկը իր չափանիշներով՝ մեկը Ֆեյսբուքի միջինում 100 լայքը, ուզում է հասցնել 1000-ի, մյուսը՝ ուզում է թողնել ամեն ինչ ու գնալ աշխարհը բացահայտելու, երրորդը՝ ամեն գնով Հայաստանում հիմնել բիզնես, հարկ մուծել ու դառնալ կորպորացիա (առաջին հայկական կորպորացիան): Բայց գիտեք խնդիրը որն է, որ մենք բոլորս (կամ ոչ բոլորս) պատկերացնում ենք միայն արդյունքը, իսկ ահա ընթացքը ոչ մեկ չի պատկերացնում: Մենք բոլորս պատկերացնում ենք 1000 լայքը հավաքած, կորպորացիան՝ հիմնած, Ջոմոլունգմայի գագաթին կանգնած, բայց այ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք, որպեսզի հասնենք մեր երազանքին՝ դա ոչ մեկ կամ գրեթե ոչ մեկ չի պատկերացնում: Հենց այդ պատճառով, մենք չենք սկսում փոխել ու փոխվել, չենք սկսում իրականացնել երազանքը: Պատկերացնում ենք արդյունքը, բայց արդյունքին հասնելու ճանապարհը…դրա բարդությունները, դրա ամենօրյա հոգնեցուցիչ ջանքերը, դրա ձանձրալի կողմերը, դրա խնդիրների բազմությունը…Օֆ, հոգնեցինք: ոգնում ենք, թողնում ենք ամեն ինչ, ապրում ենք ամեն ինչ փոխելու երազանքով մինչև նորից մի օր կորոշենք ամեն ինչ փոխել, փոխել ու շարունակել ապրել նույն կերպ: Եթե ունենայիք ցանկացած բան իրականացնելու հնարավորություն, ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, ինչպե՞ս այն կապրեիք, ինչպես կսկսեր ու կավարտվեր ձեր յուրաքանչյուր օրը, որտեղ, ինչ մթնոլորտում ու պայմաններում: Պատկերացրեցի՞ք: Իսկ ո՞վ է ասել, որ դա հնարավոր չէ: Գուցե, ոչ 100 տոկոսով, բայց 80 տոկոսով հնարավոր է: Հնարավոր է, եթե դուք պատրաստեք դուրս գալ ձեր հարմարավետության շրջանակից: Գիտեք, ինչու ենք մենք բոլորս (կամ ոչ բոլորս), միշտ ապրում երազանքով, բայց ոչ երազանքը: Որովհետև մենք վախում ենք դուրս գալ կամ մեր հարմարավետության շրջանակից կամ մեզ տանջող, ոչ դուրեկան իրավիճակներից, որովհետև հարմարվել ենք այդ իրավիճակին: Ու չգիտենք, դրանից դուրս գուցե ավելի վատ է: Հավատում ե՞ք, որ ցանկացած խնդրի ետևում թաքնված է ինչ-որ նոր հնարավորություն: Սա կարելի է ասել դասագրքային «ճշմարտություն է», որ հիմնված է տարբեր իրավիճակներում փորձերի վրա: Բայց ես ոչ այդ փորձերից եմ տեղյակ, ոչ էլ այդ դասագրքային «ճշմարտության» համար պատասխանատու եմ: Ես չեմ կարող խորհուրդ տալ այս հարցում: Ես կարող եմ կիսել միայն իմ փորձը: Իսկ իմ փորձը դասագրքային չէ: Այն շատ ավելի պարզ է, քան որևէ այլ բան աշխարհում: Պարզ ու հստակ՝ երբ կա խնդիր դու սկսում ես ադապտացվել նոր իրավիճակին: Ադապտացվել չի նշանակում հարմարվել, նշանակում է խաղալ նոր կանոններով: Ինչու ե՞ն մարդիկ տեսնում խնդրի ետևում հնարավորություն: Իրականում այնտեղ չկա հնարավորություն՝ կա միայն անելանելի վիճակին բախվելու վտանգ: Իսկ վտանգը մարդու գլխավոր շարժիչ ուժն է: Վտանգ` չունենալ աշխատանք, վտանգ` կորցնել այս կամ այն մարդուն, վտանգ` չունենալ փող, մնալ առանց փայծախի և այլն: Ես դա կոչում եմ ոչ թե վտանգ, այլ խաղի նոր կանոններ: ‹‹Վտանգ›› ասվածն էլ իրականում հարմարավետության շրջանակից դուրս գալու վախն է: Բայց միայն ու միայն այդ ժամանակ է մարդու ուղեղը փնտրում նոր հնարավորություն, ավելին ոչ միայն փնտրում, այլ նաև տեսնում, ոչ միայն տեսնում, այլ նաև իրագործում տրված հնարավորությունը: Երբ դուրս եք գալիս հարմարավետության շրջանակից հնարավորությունները անկախ ձեզանից գալիս մտնում են աչքդ, լուծումները շատ ավելի արագ են տրվում, ուղեղը շատ ավելի ճկուն է դառնում: Իհարկե, «հաճելի է» ունենալ կայուն աշխատավարձ, բնակարան, ավտոմեքենա ու ամեն օր անել նույն բանը՝ փնտրելով պատճառներ, թե ինչու չեք կարող անել ոչ թե այսպես, այլ այնպես: Բայց եթե ունեք երազանք, ապա սկսեք իրագործել երազանքը հենց այսօր, ունեք նպատակ, արեք առաջին փոքր քայլը հենց այսօր: Մի՛ սպասեք հարմար պահի, որովհետև հարմար պահը, երբե՛ք չի գալու: Մի՛շտ կլինեն հանգամանքներ, որոնք թույլ չեն տա անել այս կամ այն բանը: Մի՛շտ կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ դեռ ժամանակը չէ, մի՛շտ կլինեն խնդիրներ, որոնք լուծելուց հետո միայն կարող եք իրագործել ձեր երազանքը: Բայց երազանքն ու կյանքը չեն սպասում: Լուրջ եմ ասում` միշտ լինելու են իրավիճակներ, հանգամանքներ ու պատճառներ, թե ինչու չեք կարող իրագործել ձեր երազանքը: Բայց կյանքը պարտադիր ու պարտադրված կաննոների բազմություն չէ: Դուք ցանկացած պահի կարող եք փոխել ամեն ինչ: ԱՄԵՆ ԻՆՉ: Իհարկե, դա չի լինի միանգամից, չի լինի սահուն, չի լինի հեշտ: Բայց ով է ասել, որ երազանքն իրագործելը հեշտ է: Ցանկացած բանի համար պետք է վճարել ու եթե ձեր երազանքը ձեզ համար թանկ է, ապա վճարեք դրա համար՝ քեշով, թե ժամանակով, դժվարություններ հաղթահարելով ու անհարմար իրավիճակներում հայտնվելով, կամ դրանք շրջանցելով: ՎՃԱՐԵ՛Ք ձեր երազանքի համար:
Եթե դուք չեք տրամադրում ձեր երազանքի իրականացմանը օրը գոնե 8 ժամ, ապա այն երբեք չի իրագործվելու Ուրեմն, ինչ է պետք անել: Մի քանի պարզ բան
Տիեզերքը սկսում է աշխատել ձեր երազանքի իրականացման վրա: Վերցրեք տիեզերքը ձեզ մոտ աշխատանքի, աշխատանքի ընդունեք նրան ձեր երազանքի իրագործման կորպորացիայում:Երազանքը իրականություն է, այլ ոչ երազ: Երազանքը իրագործելի, իրականանալի ծրագիր է, որին պետք է աշխատացնել: Ծառայեցրեք տիեզերքը ձեր երազանքի իրագործման համար, աշխատացրեք ձեր երազանքը: Երազանքը հոգու խորքերում պահելու բան չէ: Հանեք այն հրապարակ, դարձրեք շոշափելի նյութական: Երազանքը սրտի գողտրիկ անկյուն չէ, որ որ էէ՜՜հ ու աա՜՜հ-ով պահեք մի մութ անկյունում ու մտածեք դրա մասին՝ միայն երբ մելամաղձոտ ու միայնակ նստած գարեջուր եք խմում: Երազանքը տրտնջոցներով ու ինչ լավ կլիներ-ներով չի սնվում: Այն պահանջում է կոնկրետ գործողություններ` մտավոր ու հոգևոր, շոշափելի ու նյութական: Երբ աշխատացնեք այդ ծրագիրը, ամբողջ տիեզերքը կաշխատի ձեր երազանքների իրագործման վրա: Աղբյուրը՝ Internest.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |