20:30 Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա | |
|
Երեխան ունի ֆիզիկական , հոգեկան բռնությունից, վիրավորանքներից կամ շահագործումից պաշտպանված լինելու իրավունք: Երեխային հարվածել, նշանակում է խախտել նրա իրավունքները: Ֆիզիկական պատիժը շատ ծնողներ համարում են ամենաարդյունավետը, սակայն իրականում, այն պարզապես ամենապարզ ու նույնիսկ հարմարն է, չէ՞որ զայրույթ արտահայտելը բնական է բոլոր մարդկանց համար, իսկ ահա անհրաժեշտության դեպքում այդ զայրույթը զսպելը, երեխային հանգիստ բացատրելը, թե ինչու՞մ է նա թերացել, նրա ուշադրությունը շեղելը, նրա հանդեպ հարգանք ու ըմբռնում ցուցաբերելը լուրջ ջանքեր են պահանջում: Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա Երեխան արագ սովորում է վախենալ ոչ թե նրանից, որ վատ արարք է թույլ տալիս, այլ հենց պատժից: Այսինքն մեծահասնակները հնարավորություն են ստանում կառավարել երեխայի վարքը միայն հենց այդ պահին, վախի միջոցով, որն այնուհետև այս կամ այն ձևով հետապնդելու է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Վախը այն մարդու հանդեպ, ում երեխան սիրում է և ումից կախված է, երեխայի մոտ նևրոզ է ձևավորում: Սա հետևանք է ունենում հետագայում շրջապատի հետ սերտ շփֆելու նրա ունակության վրա, իջեցնում է ինքնագնահատականը: Քանի որ ապտակների մեծամասնությունը ծնողների ինքնակառավարման պակասի հետևանք է, նրանք մեխանիկորեն կորցնում են երեխայից ինքնակառավարում պահանջելու իրավունքը: Վիրավորել և նվաստացնել չի կարելի ոչ մի պարագայում: Երեխայի հանդեպ բռնություն կիրառելով՝ մեծերը օգտվում են ուժեղի իրավունքից:Այս դեպքում, երեխան հիմնականում չի հասկանում՝ ինչի համար են իրեն պատժում, սակայն գիտակցում է ''Ուժեղը ճիշտ է'': Այսպիսի պատժամիջոցների հոգեբանական հետևանքները տարբեր կարող են լինել: Ինչքան փոքրիկ է երեխան, այնքան մեծ է հավանականությունը , որ ծեծի հետևանքով նրա մոտ կառաջանա ֆիզիկական, հոգեկան, խոսքի զարգացման դանդաղում, նևրոզներ: Երեխային սկսում է թվալ, որ ագրեսիան մարդկանց հետ վարվելու ձև է և նորմալ է ագրեսիվ լինելը: Իսկ առհասարակ, ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային.
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |