21:30 Ինչո՞ւ շատերը չեն կարողանում հրաժարվել քաղցրից | |
|
Ավստրալիայի և Ամերիկայի գիտնականները՝ պրոֆեսոր Լյան-Դար Խվանգի ղեկավարությամբ որոշել են պարզել, թե ինչու մարդկանց մեծամասնությունը չի կարողանում հրաժարվել քաղցրից: Պարզվում է՝ մեր վերաբերմունքը քաղցրավենիքի հանդեպ կապված է նախ և առաջ գեների հետ: Գիտնականները հետազոտություններ են անցկացրել 243 զույգ հոմոզիգոտ և 452 զույգ հետերոզիգոտ երկվորյակների, ինչպես նաև 511 այլ մարդկանց հետ, ովքեր քույր կամ եղբայր ընդհանրապես չունեն: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է փորձելու 4 տեսակի քաղցր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և դրանց արհեստական տարբերակները՝ ասպարտամ ու DC նեոհեսպերիդին: Հենց գեներով է բացատրվում այն հանգամանքը, որ տարբեր մարդիկ ունեն քաղցրի տարբեր զգացողություններ: Միևնույն թխվաքծքը կամ կոնֆետը մեկին կարող է չափազանց քաղցր թվալ, մյուսին՝ սովորական: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց` քաղցրից կախում ունենալը 30 տոկոսով պայմանավորված է գեներով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |