19:00
Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը

Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1:7): 

Եվ սա երեք պատճառով.

  • Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ:
  • Երկրորդ` որովհետև մարդիկ բազում տարիներ կմնային մեղքերի մեջ` վերջին օրը ապաշխարելու հույսով, և հետո, սովորելով մեղքերին՝ չէին կարողանա դարձի գալ, ու բոլորը կկորչեին:
  • Երրորդ` նույնիսկ եթե և դարձի գային մահամերձ վիճակում, ապա ապաշխարելու ժամանակ չէին ունենա և կմեռնեին առանց արդարության պսակին արժանանալու:

Գրիգոր Տաթևացի
«Գիրք Հարցմանց»

Категория: Մտորման համար | Просмотров: 1622 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մահ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0