20:30
Ինչո՞ւ Հակոբն Աստծո հետ մենամարտելով՝ կաղ դարձավ

Նախ՝ ծնվելիս բռնել էր Եսավի գարշապարը, այժմ դրա փոխարեն վերադարձնում և հիշեցնում է նրան, թե ամեն բանի համար հատուցում կա:

Երկրորդ` որովհետև Աստծուն օգնական ունենալով` երկնչեց մարդուց:

Երրորդ` որպեսզի երազ և թվացյալ չհամարի տեսիլքը:

Չորրորդ` որովհետև Աստծո շավիղներում կաղալու էին նրա որդիները:

Հինգերորդ` որպեսզի գոտեմարտելով Աստծո հետ՝ չհպարտանա:

Վեցերորդ` որպեսզի ցույց տա, որ մարդկային միտքը կաղ է Աստծո խոսքը քննելիս:

Յոթերորդ` ի հանդիմանություն մեր բնության, որպեսզի չկարծենք, թե առաքինությամբ և առ Աստված սիրով կարող ենք հավասարվել Աստծո սիրուն, որ առ մեզ է, այլ կաղում ենք:

Ութերորդ` ցույց տալու համար, որ պիտի կաղանք աշխարհում և ապա ներկայանանք Աստծուն:

Գրիգոր Տաթևացի
«Հարցմանց գիրք»

Категория: Դասեր | Просмотров: 1084 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Աստծո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0