20:30 Ինչո՞ւ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում | |
|
Քաղցած գլխացավեր. նախանշան, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի և այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ: Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ: Այն կարող է լինել միգրենի նշան, առաջանալ հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության և այլ պատճառներով: Սովորաբար, մարդը տեղյակ է լինում կամ գլխի է ընկնում, թե ինչ պատճառով է իր մոտ գլխացավ առաջանում, սակայն կա գլխացավի առաջացման ևս մեկ, մեծ տարածում ունեցող պատճառ, որն այնքան էլ ակնհայտ կարող է չլինել՝ քաղցը: Այն մարդիկ, ովքեր հետևում են դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ժամանակին սնվել, հաճախ են գանգատվում գլխացավի խնդրից: Ինչպե՞ս ախտորոշել «քաղցած» գլխացավը Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
Գլխուղեղին՝ աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ի տարբերություն մարդու օրգանիզմի այլ բջիջների, ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Հակառակ դեպքում գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայինությամբ, հոգնածությամբ և գլխացավով: «Քաղցած» գլխացավերի առաջացման այլ գործոն է մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի օգտագործման բացառումը: Սերոտոնինի պակասը ևս կարող է դառնալ գլխացավի պատճառ: Ինչպե՞ս ազատվել ցավից Թվում է, թե պատասխանն ակնհայտ է. «Քաղցած» գլխացավը պետք է բուժել սնունդ ընդունելով: Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք: Դրական արդյունքը կամրապնդեն մագնիումով հարուստ մթերքները՝ լոբազգիներ, ընկուզեղեն, կանաչ բանջարեղեն: Եթե Դուք հետևում եք դիետայի և այդ ընթացքում ունենում եք «քաղցած» գլխացավեր՝ պարզ է, որ տվյալ սննդակարգը համապատասխան չէ Ձեր օրգանիզմին: Քաղցած չլինելու և նմանատիպ գլխացավերը կանխարգելելու համար օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով Պե՞տք է արդյոք դեղորայք ընդունել Եթե արդեն քաղցած չեք, սակայն գլուխը շարունակում է ցավել՝ կարելի է ընդունել ցավազրկող հաբեր՝ պարացետամոլի կամ մետամիզոլի հիմքով: Իսկ ահա սպազմոլիտիկ դեղորայքը չի օգնի: Դրանց գործառույթն է լայնացնել ուղեղի անոթները սպազմի ժամանակ, սակայն դա որևէ առնչություն չունի քաղցի զգացողության հետ: Չի կարելի կիրառել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Դատարկ ստամոքսի դեպքում, դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց: Եթե ախտանիշները կրկնվում են և Ձեզ լուրջ անհանգստություն են պատճառում՝ այցը բժշկին լավագույն տարբերակն է: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |