20:30 Ինչո՞ւ է մեջքի վրա քնելն ավելի առողջարար | |
|
Քունը մարդու կյանքի կարեւորագույն մասն է կազմում: Քնի ժամանակ թուլանում են մկանները, օրգաններն աշխատում են հանգիստ ռեժիմում, օրգանիզմը լցվում է էներգիայով՝ նոր օրվա համար: Հայտնի է, որ մարդը չպետք է 8 ժամից պակաս քնի: Այդ ժամանակահատվածում օրգանիզմում տեղի են ունենում կարեւոր գործընթացներ, որոնք ուղղված են առողջության պահպանմանն ու էներգիայի կուտակմանը: Քնելու դիրքից է կախված, թե ինչպես կգործի մարսողական համակարգը, ինչպես կկատարվի արյան շրջանառությունը, շնչառությունը եւ նյութափոխանակությունը: Ո՞ր դիրքով է ճիշտ քնել՝ լավագույնս հանգստանալու եւ առողջ քնելու համար: Այս հարցը շատերին է մտահոգում: Պատասխանը՝ մեջքի վրա: Ինչո՞ւ. որովհետեւ մեջքի վրա քնելիս օրգանիզմը լավագույնս հանգստանում է: Եկեք համեմատենք:
Ինչպես սովորել քնել մեջքի վրա Առաջին հերթին, ուշադրություն դարձրեք ներքնակին. եթե այն անհարթ է, ապա դժվար թե մեջքի վրա հեշտությամբ քնել ստացվի: Պակաս կարևոր չէ բարձի ընտրությունը: Այն չպետք է շատ բարձրացնի գլուխը: Եթե բարձը շատ բարձր եւ փափուկ, կամ ցածր եւ կոշտ, ապա դեն նետեք այն: Ամենալավ տարբերակը՝ գնել ժամանակակից օրթոպեդիկ բարձ: Կարող եք բարձ օգտագործել նաեւ՝ դնելով այն թեւի տակ, եւ մարմնի համար ստեղծել առավելագույն կոմֆորտ՝ նպաստելով մեջքի վրա քնելու սովորությանը: Հիշեք, որ միանգամից մեջքի վրա քնել չի ստացվի, սակայն եթե մի փոքր ջանք գործադրեք, ապա մի օր անպայման կստացվի: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |