20:30 Իմունային համակարգն ամրացնող ութ մթերք | |
|
Իմունային համակարգն ամուր պահելու համար անհրաժեշտ է հետեւել առողջ սննդակարգի: Եթե ցանկանում եք պաշտպանվել սեզոնային գրիպից եւ այլ շնչառական հիվանդություններից, ապա խորհուրդ ենք տալիս Ձեր սննդակարգ ներառել հետեւյալ մթերքը: 1. Ցիտրուսային մրգեր Երեւի լսած կլինեք, որ մրսածության կամ գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում վիտամին C օգտագործել: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ այն բարձրացնում է իմունիտետը, նաեւ նպաստում լեյկոցիտների քանակի ավելացմանը, որոնք էլ վիրուսների դեմ պայքարի բանալին են: 2. Կարմիր պղպեղ Վիտամին C են պարունակում ոչ միայն ցիտրուսային մրգերը, այլեւ կարմիր պղպեղը, եւ նույնիսկ երկու անգամ ավելի շատ: Կարմիր պղպեղը նաեւ բետա կարոտինի աղբյուր է, որը առողջ է պահում աչքերն ու մաշկը: 3. Բրոկոլի Բրոկոլին հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով: Այն պարունակում է վիտամիններ A, C եւ E: Բրոկոլին առավել օգտակար է թերխաշած տարբերակով կամ էլ ընդհանրապես հում: 4. Սխտոր Սխորի օգտակարության մասին հայտնի է դեռեւս հին ժամանակներից: Այդ է պատճառը, որ այն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում: Սխտորն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Նաեւ իջեցնում է արյան ճնշումը: 5. Կոճապղպեղ Շատերը հիվանդանալուց հետո սկսում են կոճապղպեղ օգտագործել: Այն օգնում է պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում կոկորդի ցավի նվազմանը: Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի ժամանակ: 6. Սպանախ Սպանախը հարուստ է վիտամին C-ով, անտիօքսդանտներով, բետա կարոտինով: Ինչպես բրոկոլին, սպանախը եւս ցասնկալի է թեթեւակի խաշել: 7. Նուշ Երբ խոսվում է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու մասին, վիտամին E-ն, իհարկե, անհամեմատ զիջում է վիտամին C-ին: 8. Արեւածաղկի սերմեր Արեւածաղկի սերմերը նույնպես հարուստ են վիտամին E-ով, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B-6-ով: Հաճախակի արեւածաղկի սերմեր օգատործեք, եթե ցանկանում ենք ունենալու ամուր իմունային համակարգ: Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |