20:00 «Իմ բախտը պարզապես բերել է, որ հայ եմ». Քիմ Քարդաշյան | |
|
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հայտարարել է, որ հպարտանում է իր հայ լինելով: Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առիթով ստացած նվերները, այդ թվում բլուզներ, որոնց վրա գրված են. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»: Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»: Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 մլն դոլար:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |