12:00 Ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են պարտադրվել ՀՀ-ին․ Սուրեն Սարգսյան | |
|
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում վերլուծել է հնարավոր սցենարները, որոնք կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից և պարտադրվել Հայաստանին։ «Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»: Ադրբեջանի մասով. Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի. 1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: 2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում: 3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում: 4. Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին): 5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով): Թուրքիայի մասով. Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի. 1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում: 2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում: 3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: 4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում: 5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը: Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով: Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |