13:15
ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում չկա. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրակարգում Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց չունեն: Դիտարկմանը՝ ՀՅԴ հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էլ էին մասնակցում, Խաչատրյանն արձագանքեց.

«Է, դուք էլ գայիք, մասնակցեիք: Ուրախ կլինեինք, որ դուք էլ գայիք»:

Լրագրողները հիշեցրին՝ նախկինում քաղաքական ամուսնությունների պատճառով նախարարություններ էին ստեղծվում: Խաչատրյանը հորդորեց կոնկրետ օրինակ նշել, որը կապված է Դաշնակցության հետ:

Տարածքային կառավարման նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարության առանձնացնելու մասին խոսելով՝ նա ասաց.

«ԱԻՆ-ը եղել է ծառայություն, որ ստեղծվել է այլ կուսակցության համար, հետո Տարածքային կառավարման և ԱԻՆ-ի անջատվելը տրամաբանական էր, որովհետև ինչ տրամաբանություն կար ԱԻ նախարարություն ստեղծել, մի հատ էլ միացնել Տարածքային կառավարման հետ: Ի սկզբանե, դա պետք է լիներ մի ծառայություն»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ նման գործելաոճ ունեին նախկին իշխանությունները, Խաչատրյանը բարկացավ.

«Նախկին՝ ո՞ր, 91-ից սկսա՞ծ, թե՞ ձեզ ձեռք չի տալիս 91-ի մասին նշել: Դե լրիվ ասեք, ՀԱԿ-ն ո՞ւմ հետ էր համագործակցում: Եթե համագործակցության մասին ենք խոսում, ամբողջ սպեկտրի մասին եկեք խոսենք, այլապես շատ ընտրանքային են ձեր հարցերը»:

Նա տեղեկացրեց՝ Դաշնակցություն-ՀՀԿ համագործակցության արդյունքում ծրագրեր են իրականացվել, որոնք այսօր կառավարությունը շարունակում է:

Просмотров: 496 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0