23:10
Huawei-ը ռեկորդ է սահմանել պատենտների հայտերի քանակով

2018 թվականին Huawei հեռահաղորդակցության կորպորացիան ռեկորդ է սահմանել պատենտների ամրագրման հայտերի քանակով ամբողջ աշխարհում, սակայն տեխնոլոգիական տեսանկյունից դրանցից շատերը զիջել են ամերիկյան մրցակիցներին։

Patent Result պարբերականի փոխանցմաբ՝ նախորդ տարվա ընթացքում չինական տեխնոլոգիական առաջատարը 5405 հայտ է ներկայացրել, երկու անգամ ավելին, քան երկրորդ տեղում գտնվող Mitsubishi Electric-ը, կամ ամերիկյան Intel-ը։

Սակայն դրանց միայն 21 տոկոսը կարելի է դասել բարձր նորարարությունների շարքին, այն դեպքում երբ այս ցուցանիշը ամերիկյան ընկերության մոտ 33 տոկոս է, իսկ ասենք Qualcomm-ի մոտ՝ 44 տոկոս, ինչը նշանակում է, որ նրանց շուկայում ավելի արդյունավետ գործելու հնարավորություն ունեն եւ ավելի մրցունակ են։

Категория: Innovation | Просмотров: 2009 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: HUAWEI | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0