20:30
Հրապարակվել է նորագույն ռուսական կուրացնող զենքի եզակի տեսանյութը

«Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել է նոր զենք, որը ոչ ոք դեռ չի տեսել: Իսկ ավելի լավ է դրա հետ ուղղակիորեն չառնչվել. «Ֆիլին» վիզուալ-օպտիկական միջամտությունների կայանն ունակ է կուրացնել թշնամուն:

«Գիշերվա և մթնշաղի ժամերին «Ֆիլին»-ը ոչնչացնում է հեռաչափերը, գիշերային տեսողության սարքերը, հակատանկային կառավարվող հրթիռների ուղղորդման համակարգերը մինչև հինգ կմ հեռավորության վրա»,- նշում է հեռուստաալիքը:

Սկզբում կայանում միանում է հզորագույն լուսարձակ. այն անմիջապես լուսավորվում է: Իսկ երբ միացնում են այսպես կոչված «միջամտության ռեժիմը», այն հեշտությամբ առաջացնում է կուրության: Դրա դեմ անզոր են գիշերային տեսողության սարքերը, լազերային հեռաչափերը և ուղղորդման համակարգերը: Անհնար է անգամ նայել «Ֆիլին» վիզուալ-օպտիկական միջամտությունների համալիրը կրող օբյեկտի ուղղությամբ: Այն փորձարկվել է կամավորների վրա:

Категория: Innovation | Просмотров: 2101 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0