09:04
«Հրապարակ». Ճնշե՞լ են կուսակիցներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3 ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որեւէ պաշտոնյա չէինք հրավիրել․․․ Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, և այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեև երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։

«Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։

Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։ «Իմ քայլի» համար կարևոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»:

Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարևորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միեւնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, եւ մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Просмотров: 617 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Հրապարակ» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0