15:18
Հրաչյա Հակոբյանի արձագանքը թերթի հրապարակմանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի հոդվածին, որը վերաբերում է իր՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ և առցանց տիրույթում արգելվելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Ֆեյսբուքի իր էջում Հակոբյանը գրել է․

«Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթը իմ ներկայացրած օրինագիծը համարում է առնվազն ԶԼՄ-ների ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ դեմ ուղղված քայլ:

Պարզաբանում.

  1. Օրենքը ոչ միայն լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը արգելելու մասին է, այլ առհասարակ բուքմեյքերական ընկերությունների բոլոր տեսակի գովազդները ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ մասին է:
  2. Ավելին, երբ օրինակ արտաքին գովազդի (վերգետնյա անցումներ, փողոցային վահանակներ, կամուրջներ, վերելակներ….) դեպքում ընդհանրապես գովազդը կարգելվի, ապա ես նախաձեռնել եմ հանդիպում, որպեսզի լրատվամիջոցների հետ քննարկենք այս հարցը եւ միգուցե կայքերում գովազդի չափի սահմանափակում լինի, կամ վիդեո տարբերակների դեպքում, վայրկյանների սահմանափակում լինի, եւ այլն:
  3. Երբ երեկ Հրապարակ օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույց ունեցա այս թեմայի շուրջ, այդ իսկ պահին իրենց ասացի որ իրենց ներկայացուցչին նույնպես հրավիրում եմ այսօրվա քննարկմանը: Սակայն նյութում գրել են, որ հրավեր չեն ստացել:
  4. Րոպեներ առաջ ինձ զանգահարեց Հրապարակ թերթից մի լրագրող և ասեց, որ ինչքանով տեղյակ է նրանք այսօրվա քննարկման հրավեր ունեն, կարող է ինքը մասնակցել այդ քննարկմանը: Եվ չնայած նրան որ հրավերը եղել է կամ լրտվականների տնօրեններին, կամ գովազդի բաժնի պատասխանատուներին, այնուամենայնիվ համաձայնեցի որ Հրապարակ թերթի ներկայացուցիչը լինի լրագրող»։
Категория: Տեսանկյուն | Просмотров: 516 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հրաչյա Հակոբյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0