13:03
Հովհաննես Իգիթյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին:  

Իգիթյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկատվությունը, որն օգտակար կլինի:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Просмотров: 420 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հովհաննես Իգիթյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0