12:40 Հովհաննես Ազոյանի նման շատերը պատասխանատու պաշտոններում են. Սոֆյա Հովսեփյան | |
|
Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն արձագանքել է Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանի անգլերեն գրառմանը: Պատգամավորը գրել է․ «Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո: Մի իրարանցում է սկսվել, է չգիտեի՞ք: Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում: Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու, ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել: Լույսը բարին ավետի,- գրել է Հովսեփյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |