22:45 Honda-ն «ոսկեպատել է» սպորտային մեքենաներն ու մոտոցիկլետները | |
|
Ճապոնական Honda ընկերությունն Ավստրալիայի շուկայում իր ներկայության 50-ամյակը տոնել է ոսկեգույն թաղանթով պատված NSX սուպերքարի, Type R հոթ-հեթչի, մոտոցիկլտների և մարգագետնի խոտը հնձող մեքենայի թողարկմամբ: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, այդ ողջ ընթացքում մեքենաշինական ընկերությունն ավելի քան 5 մլն արտադրանք է վաճառել, այդ թվում նաև այգեգործական տեխնիկա: Ընկերության ոսկեպատ նորույթները գնել հնարավոր չէ: Դրանք ներկայացվել են մեկական օրինակով և օգտագործվելու են գովազդային նպատակներով` Ավստրալիայում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |