22:15
Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդը

The Hollywood Reporter-ը հրապարակել է զվարճանքի ինդուստրիայում ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-յակը։ Առաջին տեղում է The Walt Disney Company գործադիր տնօրեն Ռոբեր Այգերը։ Երկրորդ տեղում է  Netflix-ի գլխավոր տնօրեն  Ռիդ Հաստինգսը և Netflix-ի բովանդակության գծով տնօրեն  Թեդ Սարանդոսը։ Երրորդ տեղում է NBCUniversal կառավարիչներ  Բրայն Ռոբերտսն ու Ստիվ Բուրկեն։ Հինգերորդ տեղում է Marvel –ի ղեկավար Քևին Ֆայգին։

Gazeta.ru-ի հաղորդմամբ, ցուցակում են նաև Օբամա ամուսինները՝  ԱՄՆ նախկին նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասաններ Դուեյն Ջոնսոնն ու Լեոնարդո Դի Կապրիոն։

Категория: Cinema | Просмотров: 1548 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հոլիվուդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0