13:10 Հոկտեմբերի 3-ը ամբողջ Հայոց պատմության ամենանշանակալից օրերից մեկն է | |
|
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մի քիչ ուշացմամբ: 2020 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երեկ չէ առաջին օրը, ամբողջ Հայոց պատմության ամենանշանակալից օրերից մեկն էր: Առա՛նց չափազանցության: Ու մենք դա ապրել ենք: Գուցե դեռ լավ չենք գիտակցել ու չենք հասկացել, թե ինչ ենք ապրել: Հոկտմբերի 3-ի հարձակումը, որին դիմակայել է մեր բանակը, իր ողջ ուժերը լարելով, եղել է ընթացիկ պատերազմի ամենակատաղի, ամենաինտենսիվ, ամենամոլագար հարձակումը: Դա մի ճակատամարտ էր, կամ մեծ ճակատամարտի մի կարևորագույն դրվագ, որը հաղթեցինք: Նախորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կայքերում հայտնվեցին արդարացումներ, թե ինչու է իրենց առաջխաղացումը դանդաղ ըթնանում: Սա փաստորեն ազդանշան էր հաջորդ օրվա՝ նոր՝ ավելի կատաղի հարձակման: Ու այդ հարձակման գրանցված արդյունքն իրենց կողմից՝ Մատաղիսի կեղծ գրավումը: Մինչդեռ նույնիսկ, եթե դա ճիշտ լիներ, դա աներևակայելի թույլ արդյունք էր նման ծավալի հարձակման: Իրական արդյունքը պետք է ենթադրեր ճակատի արմատական ճեղքում մի քանի հատվածներում, դիմադրության արմատական հաղթահարում ու լուրջ առաջխաղացում՝ տասնյակներով հաշվող բնակավայրերի գրավմամբ: Պատերազմը դեռ շարունակվում է: Թուլանալու պահ չէ: Հակառակորդին ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, որքան էլ երբեմն իրապես անխելք բաներ անի: Այլապես կնմանվենք հենցն իրենց: Բայց միջանկյալ արձանագրումներն անհրաժեշտ են, որպեսզի մենք նաև հասկանանք, տեսնենք, գնահատենք ինքներս մեզ: Հերոսական դիմադրությունը պոզով պոչով չի լինում: Նախորդ մեծ պատերազմում էլ ունեցել ենք մեծ հաղթանակներ՝ պաշտպանական և հարձակողական: Պաշտպանական հաղթանակները հաճախ այդքան երևացո չեն, հասկանալի չեն որքան հարձակողականները: Բայց նաև հաճախ ավելի թանկ գին ունեն, ու ավելի մեծ խելք, հմտություն, ոգի, կարգապահություն, գաղափարականություն են պահանջում: Մեր նախորդ հաղթանակների մաիսն մենք չնչին չափի գեղարվեստական գործեր ենք ստեղծել՝ գրական, կինո, նկաչրություն և այլն: Սա մեր հանրության ինքնաօտարացման ցուցիչներից է: Այսօրվա հաղթանակներին ճիշտ հակառակ վերաբերմունքը պետք է լինի: Մեր բանակը սեփական արյամբ, քրտինքով, ուղեղով գրում է նոր հայոց ազգային վեպը, էպոսը: Մենք պետք է դա վերածենք նաև գեղարվեստական բարձր արժեքների: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |