20:15 Հոգեբանական մանիպուլյացիա. ինչպես են «լվանում» ուղեղները | |
|
XX դարը և հատկապես XXI դարասկիզբը բնութագրվեցին նոր` տեղեկատվական-հոգեբանական պատերազմների առաջացմամբ, որոնք հնարավորություն են տալիս հաղթել ոչ թե հակառակորդի զինված ուժերի ու տնտեսության ոչնչացման հաշվին, այլ նրա բարոյահոգեբանական վիճակի վրա ներգործությունների հաշվին: Այդ պատերազմներում օգտագործվում են զանգվածային հաղորդակցության, տեղեկատվության ու քարոզչության միջոցները, որոնց օգնությամբ տեղի է ունենում հոգեվիճակի գաղափարախոսական մշակում, հետևաբար, նաև հասարակական կարծիքի ձևավորում: Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում գաղափարների, դիրքորոշումների, շարժառիթների, վարքի կարծրատիպերի «պարտադրումն» իրականացվում է հիմնականում ԶԼՄ-ների միջոցով, որոնք իրենց կիրառած տեղեկատվական տեխնոլոգիաներով ներգործում են զանգվածների հոգեկանի վրա, այսինքն` ներկայումս արդեն կարելի է խոսել զանգվածների գիտակցության ուղղությամբ ԶԼՄ-ների հոգևոր էքսպանսիայի մասին: Տեղեկատվական-հոգեբանական ներգործությունը մարդկանց (առանձին անհատների և խմբերի) վրա ազդեցություն գործելու միջոց է, որի նպատակն է նրանց գիտակցության ու ենթագիտակցականի գաղափարախոսական ու հոգեբանական կառուցվածքների փոփոխությունը, հուզական վիճակի փոխակերպումը, տեղեկատվական միջոցների օգտագործմամբ և հոգեբանական բացահայտ ու թաքնված պարտադրման տարբեր միջոցների կիրառմամբ վարքի որոշակի տեսակների խթանումը: Հոգեբանական ներգործությունը հաճախ կիրառվում է անձի գաղտնի պարտադրման տեխնոլոգիաների ձևով: Գաղտնի պարտադրման ձևերին են վերաբերում հոգեբանական մանիպուլյացիաները: Հոգեբանական մանիպուլյացիան հոգեբանական ներգործության միջոց է, որի նպատակն է մյուս մարդկանց հոգեկան և այլ ակտիվության ուղղվածության փոփոխությունը, որն իրականացվում է նրանց համար աննկատ կերպով: Գիտակցության մանիպուլյացիան կառավարում է` մարդկանց ներգործության սուբյեկտին ձեռնտու գաղափարների, դիրքորոշումների, շարժառիթների, վարքի կարծրատիպերի պարտադրման ճանապարհով: Առանձնացնում են մանիպուլյացիայի երեք մակարդակ.
Մանիպուլյացիայի միջոցով կարելի է փոփոխել մարդու կենսական դիրքորոշումները ներգործության առաջին երկու մակարդակներում: Առանձին մարդու, մարդկանց խմբի կամ սոցիալական հանրության հայացքների արմատական փոփոխությունները պահանջում են մարդու գիտակցության վրա համալիր ներգործություն բոլոր առկա մեթոդներով ու եղանակներով երկարատև ժամանակի ընթացքում: Գործնականում հաստատված է, որ որքան ավելի տեղեկացված են մարդիկ, այնքան դժվար է նրանց մանիպուլյացիայի ենթարկելը, ուստի հոգեբանական ներգործության օբյեկտներին պետք է տրամադրել տեղեկատվության փոխնակ` կտրտված ու նոսրացված, որը համապատասխանում է հոգեբանական ներգործության նպատակներին: Սկզբում մարդկանց փորձում են պարտադրել այնպիսի կարծրատիպեր, որոնք ընդունակ են առաջացնել անհրաժեշտ ռեակցիաները, արարքներն ու վարքը: Ընդ որում, հատուկ կողմնորոշվում (կամ հատուկ ընտրվում) են այնպիսիք, ովքեր ասես իրենց կամքին հակառակ հավատում են
Խաբեության բացահայտման դեպքում ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում իրավիճակի սրությունն ընկնում է, և շատ բան ընկալվում է արդեն բնական, անհրաժեշտ կամ, ծայրահեղ դեպքում, հարկադրված: Տեղեկատվության մանիպուլյացիան ներառում է մի շարք եղանակներ.
ժամանակակից պայմաններում տեղեկատվական-հաղորդակցային գործընթացներում օգտագործվում են ոչ թե պարզապես առանձին հնարներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաների` որպես մարդկանց վարքի կառավարման և նրանց անհատական ու զանգվածային գիտակցության վրա ազդեցության միջոցների կիրառումն իրականացվում է միջպետական քաղաքականության վարման ընթացքում, ներքաղաքական պայքարում, տնտեսական մրցակցության ու կոնֆլիկտային հակամարտության վիճակում գտնվող կազմակերպությունների գործունեության մեջ և մարդկանց միջանձնային փոխազդեցության գործընթացում: Սոֆյա Օհանյան Աղբյուրը՝ asue.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |