21:30 Հոգեբա՞ն, թե՞ բախտագուշակ | |
|
Նրանց կարելի է անվանել տարբեր անուններով` մոգ, էքստրասենս, պայծառատես, գուշակ և այլն: Անունները տարբեր են, բայց էությունը նույնն է: Դա հնագույն ինստիտուտ է, որը գուշակում են ճակատագիրը, որն էլ առաջացել է մարդկության հետ միասին: Համաձայն վիճակագրության` գուշակների հաճախորդների 80%-ը իգական սեռն է: Չափազանց շատ են դիմողները հենց սիրային, ընտանեկան թեմաներ լուծելու նպատակներով: Երկրորդ տեղում իրենց հանրաճանաչությամբ առանձնանում են փողի, բիզնեսի հետ կապված հարցերը: Համաձայն վիճակագրության` այսօր Հայստանում էլ գործում են հարյուրավոր գուշակներ, «բախտ նայողներ», «քարտ գցողներ», «կոֆեյի բաժակ նայողներ» կամ «թուղթուգիր բացողներ կամ փակողներ»: Նման անձանցից ոմանք գումար չեն պահանջում, այսինքն իրենց լեզվով ասած, թե ինչքան կվճարես «թողում են քո խղճին», բայց միևնույնն է, հայտնի տվյալներ կան, որ 1000 դրամից պակաս տալն առաջ է բերում նրանց դժգոհությունը, որը վախեցնում է շատերին, քանի որ մտածում են գուշակը նրանց կանիծի, և գործերը կսկսեն անհաջող ընթացք ստանալ իրենց համար: Գինը շատերը որոշում են տեղում` կախված է հաճախորդի հագուկապից, ավտոմեքենայի մակնիշից և այլն: Կան գուշակներ, որոնք իրենց գովազդում են մեզ շատ հայտնի թերթերում: Մնացածը ընտրում են գովազդի և գների մասին տեղեկացնելու ավելի խորամանկ տարբերակը. նախօրոք բնակչության մեջ շշուկների տարածման միջոցով: Բոլոր մարդիկ որոշ չափով ներշնչվող են: Ներշնչանքի ուժը կախված է նրանից, թե մարդու համար ներշնչող անձը որքանով է հայտնի: Բախտագուշակներին հավատում են, քանի որ նրանք ունեն դարերից եկած փորձ, պատմություն: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գուշակները տարբեր են, ոմանք ի ծնե շնորհ ունեն, և իրոք, նրանք ունեն հստակ արդյունք: Այդպիսինները աշխատում են երկար և իրենց գաղտնիքները փոխանցում են իրենց աշակերտներին: Ոմանք խաբեբաներ են, նրանք օգտվում են մարդու միամտությունից, որոնք հավատում են, թե հրաշք է կատարվելու, և բոլոր երազանքները կիրականանան: Մենք բոլորս էլ հավատում ենք հրաշքներին և պատահում է, որ այն իրականում կատարվում է: Բժշկության մեջ կա այնպիսի մի երևույթ, որը կոչվում է «պլացեբոյի էֆեկտ»: Մարդուն տալիս են սովորական ջուր և ասում, որ դա դեղ է, և այն խմելով` կփրկի իր կյանքը: Մարդը հավատում է, խմում և առողջանում: Նույն ձևով գուշակները մարդկանց տալիս են թալիսմաններ և ներշնչում նրանց, որ այն կբերի հաջողություն և հարստություն: Հաջորդ մեխանիզմը, որ օգտագործում են գուշակները, որի հիմքում հենց ընկած է գուշակությունը, դա ինչ-որ տեքստեր են: Գիտնականները ուսումնասիրել են և այն անվանել ն.լ.ծ.: Այս մեխանիզմի հիմքում ընկած է այն, որ մարդու ուղեղը կառուցված է ինչպես համակարգիչը: Ավելի ճիշտ համակարգիչը պատրաստված է ինչպես մարդու ուղեղը: Ե´վ համակարգչին և´ ուղեղին տալիս են ծրագիր, և դրա հիման վրա կատարվում է գործողություն: Գուշակները հոգեբանից տարբերվում են իրենց մեթոդներով: Գուշակների մոտ շատ են ծիսակարգերը: Սակայն ծիսակարգերը միայն բավարար չեն, և նրանցից շատերը ունեն հոգեբանական կրթություն, քանի որ հասկացել են որ ծիսակարգերը հարկավոր է ամրապնդել գիտականորեն, որպեսզի ուժեղացնեն իրենց աշխատանքի արդյունքը: Իսկ մարդ միշտ չէ, որ ուզում է իր վրա աշխատել: Իր համար ավելի հեշտ է պատուհանից թալիսման կախելը: Հոգեբանությունը և մագիան երկուսն էլ գործ ունեն ենթագիտակցականի հետ: Խոսքը ծրագրավորում են, իսկ ծրագիրը կարող է մարդուն տանել հաջողության կամ ընդհակառակը` կործանման:
Անհրաժեշտ է նշել, որ եթե անձը գիտակցում է, որ ինքը հոգեբանի օգնության կարիք ունի, դա արդեն շատ լավ է. նա արդեն պատրաստ է առողջացման: Մինչդեռ մոգական հրաշագործ վերականգման վրա հույս դնողները հստակ առանձնանում են իրենց խնդիրները լուծելու ներքին հոգեկան ռեսուրսների սպառված կամ անբավարար լինելով: Հոգեբանությունը չի ժխտում իսկական տելեպատների, կանխատեսողների ընդունակությունները, որոնք ապացուցվում են մի շարք գիտափորձերի միջոցով, ավելին` հոգեբանությունը ունի դրան նվիրված մերձհոգեբանության առանձին բաժին, որը զբաղվում է նման հարցերի գիտական ուսումնասիրություններով: Սակայն այսօր իսկական տելեպատների, կանխատեսողների, պայծառատեսների թիվը շատ քիչ է, և հարկավոր է զգույշ լինել խաբեության չմատնվելու համար: Աղբյուրը՝ www.hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |