22:45
Հնէաբանները գտել են Երկրում ամենահյուսիսային պարկավորին

ԱՄՆ-ից հնէաբաններն աշխատում էին Ալյասկայում գետի զառիթափ ափին, երբ քարացած մնացորդներ են հայտնաբերել: Պարզվել է, որ դրանք պատկանում էին պարկամկան հիշեցնող գազանիկի: Կենդանուն անվանել են Unnuakomys hutchisoni (գիշերային մուկ) և դասել գիտությանը հայտնի ամենահյուսիսային պարկավորներին, հայտնում է Phys.org-ը:

Մնացորդների անալիզի համաձայն՝ գիշերային մկներն Ալյասկայում են բնակվել 69 մլն տարի առաջ: Դրանց քաշը կազմում էր մոտ 30 գրամ: Այս փոքրիկ կենդանիներն անչափ դիմացկուն էին: Այս պարկավորները ամբողջ 120 ձմեռային օր անցկացրել են բևեռային գիշերվա պայմաններում:

«Չնայած ծանր պայմաններին, կենդանիները դրանց լավ ընտելացել էին: Նրանք մթության մեջ կողմնորոշվել են, քանի որ դրան վարժվել էին: Նոր տեսակի հայտնագործությունը մեզ համար կարևոր է: Գիշերային մկների շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե դինոզավրերի ժամանակներում Ալյասկայի ֆլորան և ֆաունան ինչպիսին էին»,- ասել է հնէաբան Ջելին Էբերլեն:

Категория: Science News | Просмотров: 845 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0