22:45
Հնդկաստանում գիտությանը անհայտ նոր տեսակի գորտ է հայտնաբերվել

Հնդիկ գիտնականները ճանապարհամերձ լճակում բնակվող գորտի նոր տեսակ են հայտնաբերել:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Դելիի համալսարանի ուսանող Սոնալի Գարգը և նրա ղեկավարը գորտի նոր տեսակ են հայտնաբերել Հնդստան թերակղզու Արևմտյան Գաթեր լեռնաշղթայի տարածքում, որն աչքի է ընկնում իր կենսաբազմազանությամբ:

Այդ ցեղատեսակը պատկանում է գորտերի նոր հնդկական խմբին, որին գիտնականները տվել են Mysticellus անունը: Անվանումը գալիս է լատիներենից և նշանակում է «խորհրդավոր» և «փոքրածավալ»:

Գորտի նոր տեսակը գիտնականները հայտնաբերել են 3 տարվա աշխատանքներից և պեղումներից հետո և հաստատել են, որ այն իրենից ամբողջովին նոր կենդանի է ներկայացնում, որը պատկանում է նեղբերան գորտերի դասին:

Категория: Science News | Просмотров: 500 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0