21:30 Հիշողության խանգարումներ | |
|
Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից: Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը:Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելը: Աղյուսակում ներկայացված պաշտպանական մեխանիզմները ամենաշատն են հանդիպում կլինիկական հոգեբանական աշխատանքի ընթացքում: Ընդունված է բաժանել մեխանիզմները 2 մեծ խմբերի` լիակատար և ոչ լիակատար: Առաջին 15 մեխանիզմները դիտվում են որպես չհասունացած, խակ (ոչ լիակատար), որոնք օգնում են պաշտպանվելու ճնշվածությունից, լարվածությունից և այլ տհաճ հոգեկան ապրումներից: Մյուս 5 մեխանիզմներն ավելի հարմարողական (ադապտիվ) բնույթ ունեն և հայտնի են որպես զարգացած, հասունացած (լիակատար) մեխանիզմներ: Պաշտպանությունը. ըստ Ֆրոյդի, անգիտակցական հոգեկան գործընթացների ամբողջությունն է, որոնք կոչված են պաշտպանելու Եսը: Պաշտպանության համար կարող է օգտագործվել ամեն մի հոգեկան գործընթաց կամ գործունեություն (աշխատանք, խաղ և այլն): Մեկ այլ սահմանման մեջ որպես պաշտպանական մեխանիզմներ դիտվում են այն հոգեբանական մեխանիզմները, որոնք օգտագործվում են մարդկանց կողմից ենթագիտակցորեն (երբեմն էլ գիտակցորեն)` ֆրուստրացիայի վիճակներից ազատվելու կամ դրանց ներգործությունը վերացնելու համար: Ֆրուստրացիա, կոնֆլիկտ Ֆրուստրացիան լատիներենից թարգմանած նշանակում է խաբեություն, անօգուտ, իզուր սպասում, հույսերի և պլանների խորտակում, հուսախաբություն: Ֆրուստացիան դիտվում է որպես արգելք նպատակներին հասնելու ճանապարհին: Ֆրուստատորները` արգելքները. կա´մ անհաղթահարելի են, կա´մ տվյալ իրավիճակում թվում են այդպիսին: Ֆրուստրացիայի վիճակին հատուկ է հուսահատությունը, անբավարարվածությունը, զայրույթը և տագնապը: Եթե փորձենք ավելի պարզ ձևակերպել, ապա կստացվի, որ ֆրուստացիան առաջանում է այն ժամանակ, երբ հանգամանքները խանգարում են ցանկությունների իրականացմանը: Իհարկե, հանգամանքները կարող են լինել նաև օբյեկտիվ, մարդը ծարավ է, բայց շրջակայքում ջուր չկա: Սակայն ավելի հաճախ ֆրուստրացիան առաջանում է որպես մարդու անձնական ցանկությունների և հասարակության կողմից մտցված արգելքների միջև եղած հակասության հետևանք: Ֆրուստրացիայի և գերլարվածության հետևանքով առաջացած կոնֆլիկտների վերացմանը նպաստում է նաև համարժեք հնարավորությունների միջև ընտրություն կատարելը: Վերանայելով իրավիճակը` մարդը հաճախ կարողանում է ազատվել կոնֆլիկտից: Վերանայումը կարող է իրականանալ անսպասելիորեն, ինսայտի (մտքի փայլատակման) միջոցով, կամ աստիճանաբար` կրկնվող ֆրուստրացիայի իրավիճակում: 1. Ներդրված էներգիան այնքան մեծ է, որ մարդը չափից ավել ջանք է գործադրում, որն էլ իր հերթին կարող է խանգարել նրան: 2. Չափազանց մեծ լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ սահմանափակվածության: Այս դեպքում մարդն ամբողջովին կենտրոնանում է անելանելի իրավիճակի կամ նպատակին հասնելու վրա և չի կարողանում տեսնել այլընտրանքային ուղիներ կամ նպատակներ: 3. Լարվածության աճը հաճախ զուգակցվում է հուզական գրգռվածությամբ, որը խանգարում է մտածելակերպի և ընտրության ռացիոնալ գործընթացներին` մարդը հուզմունքից ընկնում է խուճապի մեջ և չի կարողանում վերահսկել իրավիճակը: Ընդունված է նաև պաշտպանական մեխանիզմները բաժանել հաջողակի և անհաջողակի: Հաջողակ պաշտպանական մեխանիզմների արդյունքում անհետանում են տագնապ առաջացնող բացասական իմպուլսները: Անհաջողակները ի վիճակի չեն վերացնելու տագնապը և այդ պատճառով կարող են կրկնվել երկար ժամանակ: Պաշտպանական մեխանիզմների հետևանքով անհրաժեշտաբար առաջանում է համապատասխան զգացում: Հակառակ դեպքում օրինաչափորեն առաջանում է հոգեբանական անպաշտպանության զգացում: Այս մեխանիզմը ամենակարևոր պաշտպանական մեխանիզմներից է, քանի որ նրա հիմքում ընկած են բոլոր մյուսները: Իր էությամբ ռեպրեսիան նման է մոռացմանը: Ռեպրեսիան զգացումների, հիշողությունների և հակադիր մտքերի ներմղումն է (ճնշումն է) դեպի անգիտակցական ոլորտ: Կարծես տեղի ունեցածը ռեպրեսիայի մեխանիզմով թաքցվում, պահվում է գիտակցությունից: Այս մեխանիզմի կիրառումից առաջանում է հիշողության վրիպակներ, սայթաքում, անբացատրելի միամտություն, պարզամտություն: Ճնշված նյութը իրականում լրիվ չի մոռացվում: Ռեպրեսիան թույլ չի տալիս ճանաչել և գնահատել սեփական տհաճ, անցանկալի և անընդունելի մտքերն ու զգացումները: Օրինակ, այցելուն պատմում էր, որ երկրաշարժի պահին գտնվում էր փողոցում: Հիշում է փլվող շենքը, որից նա ֆիզիկապես չի տուժել, բայց չի հիշում, թե ինչպես է դրանից հետո հասել դպրոց, որ մի քանի կիլոմետր հեռու էր, հանդիպել կնոջը, որը նույնպես եկել էր երեխաներին գտնելու: Ռեպրեսիան երբեմն թարգմանվում է նաև ներմղում: Հնարավոր է, որ ռեպրեսիայի մեխանիզմով մոռացվածը վերականգնվի հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում: Պաշտպանական այս մեխանիզմի հիմքում ընկած է արտաքին իրականության հետ կապված փաստերի ժխտումը: Հերքելով տեղի ունեցածը, մարդը կարծես խուսափում է այդ պատճառով առաջացած տագնապից կամ վշտից: Այլ կերպ ասած, կիրառելով այս մեխանիզմը` ենթագիտակցորեն հերքում են ցավ պատճառող զգացումները և իրականությունը: Հերքման մեխանիզմը խոչընդոտում է իրականության ճանաչումն ու գնահատումը: Լինում են այնպիսի ենթագիտակցական ցանկություններ, գրգիռներ, որոնք զուգորդվում են գիտակցական հուզմունքով, տրամադրությամբ կամ աֆեկտով: Ձևացման ինքնապաշտպանական մեխանիզմը օգտագործվում է նմանատիպ ենթագիտակցական պահանջմունքներից խուսափելու համար: Այլ կերպ ասած, խաղը կամ ձևացումը կիրառվում է անհանդուրժելի զգացումներից թաքնվելու համար: Օրինակ, վատ տրամադրության մեջ որոշ մարդիկ սկսում են ծիծաղել, երգել: Պրոյեկտումը այնպիսի պաշտպանական գործընթաց է, որի ընթացքում անձն իր համար անընդունելի զգացումները և ձգտումները ենթագիտակցորեն վերագրում է ուրիշներին: Փաստորեն եսը պաշտպանվում է` մեկ այլ մարդու վրա դնելով իր դժվարությունը: Օրինակի համար կարելի է նկատել, որ հաճախ ծնողները իրենց իսկ զգացածը ներկայացնում են որպես երեխայի մոտ դրսևորված զգացում: Իսկ հոգեբանին դիմած մայրը փորձում է համոզել ,որ երեխան ունի վախեր` մթությունից, երկրաշարժից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում մայրը պրոյեկտում է իր վախերը երեխայի վրա և հենց ինքն է, որ ունի վերը նշված վախերը: Պաշտպանական այս մեխանիզմը օգնում է անձին իր ստացած բացասական տպավորություններն ու տեսակետները համեմատել դրականի հետ և բաժանել 2 մասերի` «լավ» և «վատ» կամ «սև» և «սպիտակ»: Այն մարդիկ, ովքեր օգտագործում են երկփեղկանի պաշտպանական մեխանիզմը, կարծես լավ ու վատ մասերի բաժանելով, մեղմացնում են իրենց տագնապը որևէ երևույթի կամ մարդու նկատմամբ: Երկվության պաշտպանական մեխանիզմի դեպքում ամբիվալենտություն է նկատվում անընդունելի հույզերը, երևույթները կամ մարդկանց գնահատելիս: Պաշտպանական այս մեխանիզմով անընդունելի ենթագիտակցական գրգիռները հերքվում են, և սկսվում է դրանց հակառակ գիտակցական վարքի ու մտածելակերպի հարմարումը: 8.Կոնվերսիա` փոխարինում, փոխարկում (Conversion) Այս պաշտպանական մեխանիզմի կիրառման ժամանակ գոյություն ունեցող անգիտակցական կոնֆլիկտները, որոնք կարող են առաջացնել տագնապներ, ստանում են արտաքին սիմվոլիկ արտահայտություն: Այսինքն` գոյություն ունեցող կոնֆլիկտը փոխարինվում է մարմնական (սոմատիկ) դրսևորման և արտահայտվում սիմվոլիկ ձևով: Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ զգացումները շեղվում են իսկական կրողներից դեպի ավելի ընդունելի, կամ ավելի քիչ վտանգավոր փոխարինողը: Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ ենթագիտակցական ցանկություններից և հզոր զգացումներից խուսափելու համար դրանք փորձում են բացատրել գիտականորեն, հատուկ տերմինների միջոցով: Կամ համեմատում են գրական ստեղծագործությունների և ֆիլմերի հերոսներ հետ: Այս դեպքում կտրուկ ձևափոխվում է անձի անհատականությունը, որպեսզի խուսափի զգացմունքային ճնշումից: Տարանջատման օրինակներից է մոռացկոտությունը, ինչպես նաև միաժամանակ անհատականության զանազան կողմեր ներկայացնելը: 12.Աֆեկտի գերհույզի մեկուսացում (Isolation of affect) Մարդկանց մեջ երբեմն ծնվում են այնպիսի գաղափարներ, որոնք զուգակցվում են ճնշող զգացումներով: Աֆեկտի մեկուսացման պաշտպանական մեխանիզմը հնարավորություն է տալիս նմանատիպ զգացումները արտաքսել գիտակցական մակարդակից: Մեկուսացման միջոցով միտքը և զգացմունքը անջատվում են իրարից և դրանով պաշտպանում անձին: Ոչ լիակատար մեխանիզմների պաշտպանական հոգեբանական մեխանիզմների թվում նշվում են նաև 13.Ներառումը (Introjection) 14.Հակագործումը (Undoing) Ներառումն այնպիսի «պաշտպանություն» է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները: Հակագործումը կատարված կամ մտածված արարքի անմիջական կամ անգիտակցական ձևով հակադարձը դրսըորելու մեխանիզմն է, որն իրականացվում է արարքը դրժող գործողությամբ կամ մտածելակերպով: Այս մեխանիզմի էությունը եթագիտակցորեն ուրիշներին գոհացուցիչ ծառայություն մատուցելու մեջ է: Աննա Ֆրոյդի կարծիքով ծառայությունը մատուցվում է ներքին բնազդային մղումներից ելնելով, որոնց թվում է նաև ագրեսիան: Ալտրուիզմը ֆրանսիացի փիլիսոփա Կոնտի կողմից դիտվում է որպես էգոիզմի հակադարձ հասկացություն: Ֆորյդի հոգեվերլուծական տեսության մեջ ալտրուիզմը դիտվում է որպես սուբյեկտի նևրոտիկ պահանջմունք, որը բավարարելով, անձը թուլացնում է սեփական մեղքի զգացումը: Կամ էլ ալտրուիզմը բացատրվում է որպես արտամղված էգոիզմի փոխանցում: 2. Հումոր, զվարճախոսություն (Humor) Այս մեխանիզմը հեշտացնում է այնպիսի մտքեր ու զգացմունքներ արտահայտելը, որոնք տագնապային են: Օգնում է զերծ մնալ ճնշվածությունից և այլ տհաճ զգացումներից: Արգելված ցանակությունները կարող են արտահայտվել զվարճախոսությամբ, կոմիկ ձևերով, իսկ արտահայտվելը խիստ կարևոր է և թերապևտիկ նշանակություն ունի: Այս մեխանիզմի օգնությամբ տհաճ նյութի վրա կենտրոնացումը գիտակցորեն հետաձգվում է: Ճնշման (ռեպրեսիայի) համեմատ այս մեխանիզմը կրում է գիտակցական և նպատակաուղղված բնույթ, մինչդեռ ռեպրեսիան գործում է անգիտակցական ոլորտում և հնարավոր չէ վերահսկել այն: Զսպումը նպաստում է դժվարին վիճակները թեթևացնելուն և ոչ թե դրանից խուսափելու գործընթացին: Զսպելով հնարավոր է պրոբլեմը տեղափոխել գիտակցականից դեպի անգիտակացական ոլորտ: Այս մեխանիզմի էությունն է ապագայում սպասվելիք անհանգիստ և տհաճ իրավիճակների նախօրոք ծրագրավորումը, որը կարող է ազատել տագանպի զգացումից: Օրինակ` նախօրոք հնարավոր է նախապատրաստվել սիրած էակից մոտալուտ բաժանմանը: 5. Սուբլիմացիա Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կոմից ընդունված ձևերի: 6. Ինքնաարդարացում կամ ռացիոնալիզացիա Դրսևորվում է այն դեպքերում, երբ մարդը դիմում է տրամաբանությանը` ինքն իրեն արդարացնելու համար: Վերջին երկու մեխանիզմների հետ կապվում է նաև վեհացնող ինքնախաբեության մեխանիզմը: Օրինակ` բաժանվելով սիրած էակից` զույգից մեկը հիշում էր, որ նա ւոներ բացասական գծեր, և հետո ինքն էր խոստովանում, որ մինչև բաժանվելը երբեք չի անրադարձել այդ հարցին: Ընդհանրացնելով` պաշտպանական մեխանիզների վերաբերյալ ողջ նյութը կարելի է նկատել, որ անձի պաշտպանության զարգացումը նրան տագնապներից ազատելու նպատակ է հետապնդում: Յուրաքանչյուր անհատ օգտվում է տարբեր պաշտպանական մեխանիզմներից և տարբեր չափերով: Պաշտպանական մեխանիզմները օգնում են մարդուն ոչ միայն չկոցնել իր նկատմամբ ունեցած ինքնագնահատականը այլև օգնում են հաղթահարելու կենսական դժվարությունները: Նրանք հուշում են պրոբլեմների հնարավոր լուծումները, օգնում են թաքնվել կամ փախչել տհաճություններից: Պաշտպանակն հոգեբանական մեխանիզմների էական կողմերից մեկը նրանզ ադապտացիայի հնարավորությունն է: Պաշտպանական մեխանիզմի բացասական ազդեցությունն այն է, որ նրանք նշանակալի չափով հերքում են իարականությունը: Քանի որ բացասումը վաղ թե ուշ բերում է դժվար հետևանքների, ուրեմն իրականության խեղաթյուրումը գրեթե միշտ պատժվում է: Հետևաբար պաշտպանական հոգեբանական մեխանիզմները կարել է գնահատել որպես ադապտիվ, և որպես դեզադապտիվ համակարգեր: Ադապտիվ, քանի որ անձին պաշտպանում են ցավերից և տագնապներից, դեզադապիվ, քանի որ խեղաթյուրում են օբյեկտիվ իրականության ընբռնումը: Աղբյուրը՝ hogebn.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |