21:00 Հիպոկրատի երդումը (համառոտ) | |
|
Գիտական բժշկության հիմնադիր Հիպոկրատը գլխավորել է Կոս կղզու դպրոցը, այնուհետև բժշկություն է ուսուցանել Աթենքում, որտեղ արդեն Պլատոնը և Արիստոտելը գնահատել են նրա արտասովոր տաղանդը: Հիպոկրատին վերագրվող գրքերն են՝ «Հին բժկության մասին», «Հին սրբազան հիվանդության մասին», «Ջրի, օդի և տեղանքների մասին», «Էպիդեմիաներ» տրակտատները և նշանավոր «Երդումը»: Էպիլեպսիան հին ժամանակներում համարվում էր գերբնական պատճառներից ծագող հիվանդություն: Իր փայլուն աշխատության մեջ Հիպոկրատը առաջ է քաշում հետևյալ ուշագրավ թեզերը: Էպիլեպսիան համարվում է սրբազան հիվանդություն, քանի որ իր անբացատրելիությամբ ահ է նրշնչում: Այդ դեպքում նա, ով հավակնում է բուժել այն մոգության միջոցով, խաբեբա է: Բայց ո՞րն է այդ դեպքում էպիլեպսիայի պատճառը: Դա պրոցես է, որը տեղի է ունենում ուղեղի մեջ և որպես պատճառ ունի բնական այն խաթարումները, որոնք կապված են չորի և թացի, սառի և տաքի ավելացման կամ պակասի հետ: Նա, ով կարող է ճիշտ ռեժիմի օգնությամբ գտնել դրանց ճիշտ համադրությունը, գիտի հիվանդությունը բժշկելու եղանակը: Բուժելու համար բժիշկը պիտի տեսնի այդ հարաբերակցությունը: Միապետական կարգերի պայմաններում ապրող ասիական ժողովուրդներն ավելի թույլ են, քան դեմոկրատ հույները, քանի որ քաղաքական և պետական կացութաձևը ևս ազդում է մարմնի վրա: Հիպոկրատի երդումը հնչում է այսպես. «Երդվում եմ բուժող Ապոլլոնի, Ասկլեպիասի, Հիգիայի, Պանակեայի և բոլոր աստվածների անունով, որ հավատարիմ մնալով իմ այս երդմանը՝ դրան կնվիրաբերեմ բոլոր ուժերս: Կծառայեմ հիվանդներին և թույլ չեմ տա անարդարություն և վնաս: Ոչ ոքի չեմ մատուցի մահաբեր դեղ, անգամ եթե խնդրի, թույլ չեմ տա կանանց վիժումը, սուրբ և մաքուր կպահեմ կյանքս: Չեմ վիրահատի լեղաքարային հիվանդությամբ տառապողին, այլ թույլ կտամ անել դա հմուտ վարպետներին»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |