10:31 Հին նմուշի անձնագրերը ևս 2 տարի գործողության մեջ կլինեն | |
|
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը: Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.: «Առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունը ևս նոր առաջարկներ չունի»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |