12:48
ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան՝ նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է:

Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերահսկողական մարմինները զբաղվեն խախտումներով»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 484 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՀՀ ՊՆ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0