10:54
ՀՀ պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են․ Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը.

«Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում Ալիևին կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:

Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 200 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էդմոն Մարուքյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0