11:04
ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերին

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ:

ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 415 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՀՀ-Չինաստան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0