13:19 ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով | |
|
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ ասված է․ «Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |