21:30 Հետսթրեսային հոգեկարգավորում | |
|
Հետսթրեսային հոգեվիճակների հաղթահարման ռազմավարությունը, անկախ կիրառվող թերապևտիկ կամ հոգեշտկողական մեթոդներից, ունի մի շարք յուրահատկություններ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեծ է այցելուների կողմից աշխատանքն ընդհատելու հավանականությունը, որը պայմանավորված է հաճախակի վերհուշի դրսևորումներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ էապես խաթարվել է նրանց վստահությունը։ Այսինքն՝ այս մարդիկ անհնար են համարում կրկին որևէ մեկին հավատալ՝ վախենալով նորից ենթարկվել հոգեկան ցնցումների։ Դա որոշ չափով արդարացված է հատկապես մարդածին աղետների ենթարկված մարդկանց համար։ Անվստահությունը կարող է արտահայտվել կասկածամտության ձևով, և հոգեբանի կողմից չնչին չհասկացումը ամրապնդում է նրանց օտարացման զգացումը։ Արտակարգ իրավիճակների ներգործությանը ենթարկված անձանց հետ աշխատանքում առկա են ևս մի շարք դժվարություններ, որոնք ունեն որոշակի պատճառներ. Այս մարդիկ հավատացած են, որ պետք է իրենց ուժերով ապրումները դեն նետել գլխից։ Այս ձգտումը խթանում են նաև շրջապատողները :
Այսպիսով, որպես թերապիայի նպատակ՝ հանդես է գալիս ոչ թե անձի վերափոխումը, այլ «ես»-ի և աշխարհի կոգնիտիվ և հուզական ինտեգրացիան, որը հնարավորություն է տալիս հաղթահարել հետսթրեսային վիճակը։ Աշխատանքում հոգեբանը կամ հոգեթերապևտը առաջին իսկ հանդիպման ժամանակ պետք է ձգտի հետևյալ նպատակների իրականացմանը՝ հուսալի և վստահելի վտխհարաբերությունների ստեղծում, այցելոփն տեղեկատվության հաղորդում պրոբլեմի բնույթի և հոգեբանական միջամտության հնարավորությունների մասին, այցելուին նախապատրաստում հետագա աշխատանքի համար, մասնավորապես՝ տրավմատիկ ապրումներին կրկին անդրադառնալու նախապատրաստում։ Այցելուի հոգեցնցող իրադարձության մասին պատմելու կարողությունը ուղիղ համեմատական է հոգեբանի՝ նրան լսելու ընդունակությանը։ Մերժման կամ թերագնահատման ցանկացած նշան կարող է այցելուի կողմից որակվել որպես իրեն օգնելու անկարողություն։ էմպատիկ հոգեբանը խրախուսում է աղետալի իրադարձությունների մասին պատմությունը՝ չշեղվելով, չդրսևորելով հոգեկան ցնցվածություն։ Հակառակ դեպքում այցելուի մոտ այնպիսի զգացում է առաջանում, որ ապրումները անտանելի են հոգեբանի համար, և նա իրեն կարղ է չհասկացված զգալ։ Ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակների ներգործության հետևանքով բացասական հոգեվիճակների հաղթահարման նպատակով հոգեբանական աշխատանքի ընթացքում հարկ է կատարել հետնյալ պայմանները.
Հարկ է նշել նաև, որ աշխատանքում հնարավոր են նաև խնդիրներ՝ կապված հոգեբանի մոտ առկա դժվարությունների հետ։ Առաջին հերթին հոգեբանը պետք է հուզականորեն և մտավոր ունակություններով պատրաստ լինի բախվել աշխարհի ողբերգականության և չարիքի հետ։ Հոգեբանի անվստահության դրսևորումները պայմանավորված են սթրեսը խորացնելու մտավախությամբ։ Այնինչ դա անհրաժեշտ է, և հակառակ դեպքում այցելուի մոտ կասկածներ կարոդ են առաջանալ հոգեբանի մտահասության վերաբերյալ։ Շատ ուժեղ հուզական հակազդումը վնասակար է գրեթե այնքան, որքան թույլ հուզական հակազդումների ազդեցությունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |