22:30 Հետծննդաբերական դեպրեսիա տղամարդկանց մոտ | |
|
Հայտնի փաստ է, որ շատ մայրեր հետծննդաբերական դեպրեսիա են ունենում, իսկ ի՞նչ կասեք հայրերի մասին… Վերջերս Ամերիկայում իրականացված հետազոտության համաձայն՝ հայրերի 10%-ը երեխայի ծնվելուց առաջ կամ հետո ունենում է դեպրեսիա: Բոլորը գիտեն, որ կանանց հորմոնները հաճախ են փոփոխվում հղիության ընթացքում և դրանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնների փոփոխություն տեղի է ունենում նաև հայրերի մոտ: Սակայն մեղքը բարդել միայն հորմոնների վրա, սխալ է: Շատ տղամարդիկ սովոր են իրենց կողակցի ուշադրությանը, որը փոխվում է, երբ ծնվում է երեխան: Եվ եթե մայրերը կապվում են երեխայի հետ շատ արագ, ապա հայրերի դեպքում կարող է ժամանակ պահանջվել: Հայրերը, այսպես ասած, իրենց երրորդական են զգում այդ ընթացքում: Հայրերի մոտ դեպրեսիայի առաջացման պատճառներից է նաև ճնշումը, որը նրանք զգում են երեխայի հետ կապված ծախսերի պատճառով: Նորաթուխ ծնողները հիմնականում ունենում են քնի և սեռական կյանքի պակաս, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց տրամադրության վրա: Դեպրեսիայի նախանշանները տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Սակայն տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող նշաններից են՝
Ի դեպ, այն տղամարդիկ, որոնք նախկինում ունեցել են դեպրեսիա, առավել հակված են հետծննդաբերական դեպրեսիայի: Աղբյուրը` doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |