10:37 Հերթական միջադեպը Երևանում | |
|
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ըստ աղբյուրի՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |