22:00
Հայտնի մարդկանց ներքնազգեստների թանգարանը

Աշխարհի ամենաէքստրավագանտ ու համարձակ թանգարաններից մեկը գտնվում է Բրյուսելում։ Հայտնի մարդկանց ներքնազգեստների թանգարանը այցելուներին ներկայացնում է խիստ ինտիմ ու զգայացունց ցուցանմուշներ։ Թանգարանում ներկայացված են շոու-բիզնեսի աստղերի ու քաղաքական գործիչների ներքնազգեստները։ Որոշ ցուցանմուշներ թանգարանի հիմնադիրը շատ ինքնատիպ ֆոտոկոլաժների է վերածում։ Կարևոր է նշել, որ թանգարանի ներքնազգեստի տեսքով բոլոր ցուցանմուշները, որոնք ժամանակին պատկանել են հայտնիներին, նրանք պարտադիր կյանքում գոնե մեկ անգամ հագել են։

Այս «կարևոր հանգամանքը» հաստատում են ինքնատիպ հավաքածուի բոլոր նմուշների վրա փակցված հատուկ հավաստագրերը։ Բրյուսելյան թանգարանի այս ինքնատիպ հավաքածուն շատ մեծ չէ, այն մի քանի տասնյակ ցուցանմուշներ է ներառում, որոնք տեղավորված են մեկ սրահում։ Թանգարանի հիմնադիրն ու տերը բելգիացի նկարիչ Ժան Բյուկուան է, այդ իսկ պատճառով բացի հագուստի նմուշներից ցուցահանդեսն իր մեջ նաև ինքնատիպ արտ-օբյեկտներ է ներառում։

Թանգարանում ցուցադրված բոլոր կոլաժները հումորի ու արտիստիզմի տարրեր են պարունակում։ Իր «ամենահանճարեղ գլուխգործոցը» թանգարանի տերը համարում է Նիկոլա Սարկոզիի նկարով կոլաժը։

Տաղանդավոր նկարիչը չի պատրաստվում սահմանափակվել եղածով ու ձգտում է ընդլայնել իր ինքնատիպ թանգարանի հավաքածուն ու ապացուցել հյուրերին, որ «ներքնազգեստների առաջ բոլոր մարդիկ հավասար են»։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 1798 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր թանգարաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0