23:00 Հայտնի են բջջային հավելվածների ամենահանրահայտ տեսակները | |
|
Newzoo ընկերությունն անվանել է բջջային հավելվածների ամենահանրահայտ տեսակները՝ հայտնում է Life-ը։ Առաջին տեղում, ինչպես սպասվում էր, սոցցանցերն են, որոնցից օգտվում է սմարթֆոնների օգտատերերի 67 տոկոսը։ Երկրորդ տեղում շոփինգի համար հավելվածներն են (56 տոկոս), իսկ երրորդ տեղում խաղերն են (50 տոկոս)։ Այնուհետև համապատասխանաբար գալիս են երաժշտությունը և սթրիմինգային ծառայությունները։ Վերլուծաբանները նշում են բջջային խաղերի տարածման աճը։ Նրանք ակնկալում են, որ 2019թ․ բջջային խաղերի օգտատերերի թիվը կհասնի 2,4 միլիարդի, իսկ մաքուր եկամուտը կկազմի 148 միլիարդ դոլար։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |