22:45
Հայտնի են 2018 թվականի ամենից շատ վաճառված էլեկտրամեքենաները

JATO Dynamics-ը ներկայացրել է 2018 թվականի ամենից շատ վաճառված էլեկտրական մեքենաների ցանկը, որը գլխավորել է Tesla Model 3-ը: Նախորդ տարի վաճառվել է այս մեքենայի 138 հազար օրինակ:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել չինական BAIC-ը, որը վաճառվել է 92 հազար օրինակով, իսկ երրորդում՝  Nissan Leaf-ը (85 հազար օրինակ):

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամենահայտնի բրենդն է դարձել Tesla-ն. 2018 թվականին այս ընկերությունը վաճառել է 230 հազար էլեկտրական մեքենա: Վաճառած էլեկտրամեքենաների թվով երկրորդ ընկերությունը BAIC-ն է (152 հազար մեքենա), երրորդը՝ BYD-ը (95 հազար մեքենա): Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Nissan-ը (92 հազար մեքենա), իսկ հինգերորդում ՝ Zotye-ն (64 հազար մեքենա):

2018 թվականին ամենից շատ էլեկտրական ավտոմեքենա է վաճառվել Չինաստանում (769 հազար մեքենա): Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ը (209 հազար մեքենա), երրորդում՝ Նորվեգիան (46 հազար մեքենա), չորրորդում՝ Գերմանիան (35 հազար մեքենա), իսկ հինգերորդում՝ Ֆրանսիան (31 հազար մեքենա):

Категория: Auto News | Просмотров: 698 | Добавил: Moder-003 | Теги: էլեկտրամեքենաներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0