12:25 Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին | |
|
Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել Է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |