23:00 Հայտնաբերվել է Արեգակնային համակարգի նոր ամենահեռավոր օբյեկտը | |
|
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորահայտ օբյեկտը գտնվում է Արևից 140 անգամ ավելի հեռու, քան Երկրի և Արեգակի հեռավորությունն է, որը հայտնի է որպես աստղաֆիզիկական միավոր: Նորահայտ օբյեկտն անվանել են FarFarOut: Գիտնականները նշում են, որ շատ քիչ տեղեկություններ ունեն օբյեկտի մասին և այն պատահաբար նկատել են X մոլորակը որոնելիս: Վաշինգտոնի Քարնեգի գիտական ինստիտուտի աստղագետ Սքոթ Շեփարդը երկնային մարմինը հայտնաբերել է որոշակի տվյալներ ուսումնասիրելիս: Այն գերազանցել է Արևային համակարգի ամենահեռավոր օբյեկտի ռեկորդը, որը կազմում է 11 մլրդ մղոն և ստացել էր Farout անվանումը: Այն ևս հայտնաբերել էր Շեփարդը դեկտեմբերին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |