23:00 Հայտարարվել է նախապատմական գլոբալ տաքացման պատճառը | |
|
Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի գիտնականները պարզել են գլոբալ տաքացման պատճառը, որը տեղի է ունեցել մոտավորապես 50 միլիոն տարի առաջ։ Մասշտաբային եղանակային փոփոխությունները, ինչպես Scientific Reports ամսագրում գրում են հետազոտողները, առաջացել են Սկայ կղզում (Շոտլանդիա) գտնվող հրաբխի հզոր ժայթքումից, հաղորդում է Planet-today-ը: Հրաբխային ժայթքումները, ինչպես բազմիցս ապացուցել են գիտնականները, կարող են զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային կլիմայի վրա: 56 միլիոն տարի առաջ տեղի ունեցած ժայթքումը բարձրացրել է միջին ջերմաստիճանը հինգից ութ աստիճանով, այսինքն, առաջացրել է իսկական գլոբալ տաքացում: «Մենք այդ տաքացումը կոչում ենք Paleocene-Eocene ջերմային առավելագույն: Ջերմացման պատճառը Հյուսիսային Ատլանտիայում հրաբխային ակտիվությունն է, սակայն մինչ օրս մենք չենք ունեցել տաքացմանը շոտլանդական Սկայ կղզում հրաբխի ներգրավվածության մասին որևէ տվյալ», - ասում են միջազգային հետազոտական թիմի ներկայացուցիչները: Երկրաքիմիական ստուգումները ցույց են տվել, որ Սկայ կղզում գտնվող այսպես կոչված Կարմիր Բլուրներն ինչ-որ ժամանակ եղել են հրաբխի խառնարան, որն իր պայթյունով ժայթքման արդյունքում զգալի ազդեցություն է ունեցել մոլորակի կլիմայի վրա: «Ժայթքման ծրագրային մոդելավորումը ցույց է տվել, որ այս իրադարձությունն իսկապես աղետալի է եղել, այսինքն, այն լիովին կարող էր բարձրացնել ջերմաստիճանը հինգից ութ աստիճանով», - նշում են բրիտանացի գիտնականները`հավելելով, որ հին հրաբուխը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |