22:45 Հայտարարվել է Եվրոպայում տարվա լավագույն ավտոմեքենան | |
|
Jagua I Pace Էլեկտրական քրոսովերը 2018 թվականի լավագույն ավտոմեքենան է դարձել Ժնևի ավտոսալոնում: Այդ մասին հայտնել է Motor 1 պորտալը: Այսպես, բրիտանական էլեկտրաքարը Alpine A110 ֆրանսիական սպորտքարի հետ միասին հավաքել է միևնույն քանակությամբ միավորներ՝ 250-ական, բայց նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով. «բրիտանցուն» առաջին տեղն դրել են ժյուրիի 18, իսկ «ֆրանսիացուն»՝ 16 անդամներ: Երրորդ տեղին լրագրողներն արժանացրել են Kia Ceed հեթչբեքին: Չորրորդ հորիզոնականում տեղավորվել է Ford Focus-ը: I-Pace մոդելն առաջին էլեկտրաքարն է Jaguar-ի պատմության մեջ: Ավտոմեքենան ունի 400 ձիաուժ միագումար հզորությամբ երկու շարժիչ: Մարտկոցի ամբողջական լիցքավորմամբ ընթացքի անվանական պաշարը 470 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |