14:10
«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում

«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով»,-հրավիրված ասուլիսում ամփոփելով գերատեսչության կես տարվա աշխատանքների արդյունքները՝ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ վերաբացվել է ԱՄՆ Դենվերում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, որը կխթանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ։ Հակոբ Արշակյանի խոսքով «Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում, և մշակման փուլում է այս ընկերության զարգացման նոր ռազմավարությունը։

 

Просмотров: 235 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Հայփոստ» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0