10:45 Հայկական ընկերությունն ընկել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ | |
|
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված ընկերության դեմ, որը գործել է որպես իրանական Mahan Air ավիաընկերության տոմսերի վաճառքով զբաղվող գլխավոր գործակալ։ Ինչպես նշվում է գանձապետարանի մամուլի հաղորդագրությունում, Flight Travel LLC ընկերությունը, որ տեղակայված է Երևանում, գործել է Mahan Air-ի անունից և «հրաժարվել է լսել Mahan Air-ին աջակցելու համար պատժամիջոցների ենթարկվելու վտանգի մասին նախազգուշացումները»։ Գործողությունները, որ պատժամիջոցների տակ են ընկնում, կարող են ներառել մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Mahan Air-ը կարևոր դեր է խաղում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Սիրիայում նրա ներկայացուցիչներին աջակցելու գործում՝ զբաղվելով աշխատակիցների և զենքի փոխադրումներով»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |